487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Սփյուռքի նախարարությունը պետք է համագործակցություն հաստատի համազգային կառույցների հետ
16:47
16 Սեպտեմբերի 2008

Հայաստանի սփյուռքի նախարարությունը որպես իր գործունեության հիմք պետք է ընդունի համազգային բնույթ կրող և աշխարհի տարբեր երկրներում ներկայացուցչություններ ու բաժիններ ունեցող կազմակերպությունների և միությունների հետ համագործակցությունը, ասվում է Հայկական սփյուռքի մի շարք տեղեկատվական ռեսուրսների ուղերձում՝ ուղղված ՀՀ ԱԳՆ-ին առընթեր Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի  ղեկավար Հրանուշ Հակոբյանին։

«Համագործակցության նպատակով գործընկերների ընտրության հարցում նախարարությունը պետք է հստակ կողմնորոշվի, թե սփյուռքի որ կազմակերպությունն ունի գործուն բնույթ և որն է «օճառի պղպջակ»»,- ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը երեքշաբթի Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնի կողմից տրամադրված ուղերձում։ 

Նախարարության հետագա գործունեությանն ուղղված ցանկությունների և առաջարկների թվում նշվում է, որ սփյուռքի հետ աշխատանքում գերատեսչությանն անհրաժեշտ է հաշվի առնել այս կամ այն տարաշածրջանի սփյուռքի առանձնահատկությունները և փորձել չխառնվել սփյուռքի կազմակերպությունների ներքին հարցերին։

«Հաշվի առնելով, որ Հայաստանում չկան սփյուռքում աշխատելու համար հատուկ պատրաստված կադրեր, մենք կցանկանայինք, որ նախարարությունը շատ զգույշ մոտենար իր մասնագետների գործուղմանը սփյուռքի այս կամ այն տարածաշրջան»,- ընդգծվում է փաստաթղթում։

Հայտարարությունում նշվում է, որ սփյուռքի նախարարի տեղակալների մակարդակով պետք է աշխատեն հենց սփյուռքի ներկայացուցիչները, որոնք կնշանակվեին այս կամ այն տարածաշրջանի սփյուռքի կազմակերպությունների հետ խորհրդակցությունից հետո։ Սփյուռքում նման ներկայացուցիչներ կան։

«Նախարարությունում պետք է ստեղծվի բաժին կամ վարչություն, որը կզբաղվի, մասնավորապես, քարոզչության և հակաքարոզչության նպատակով սփյուռքի տեղեկատվական ռեսուրսների կազմակերպման և օգնության հարցերով, պատմության, մշակույթի մասին նյութեր ստանալուն աջակցելու հարցերով, այդ թվում նաև՝ էլեկտրոնային տեսքով՝ սփյուռքի բնակավայրերի և Ինտերնետ ցանցում տարածելու նպատակով»,- ասվում է հայտարարությունում։

Ուղերձը ստորագրել են հետևյալ տեղեկատվական ռեսուրսները. Ստավրոպոլի հայերի «Արմյանսկայա պանորամա» թերթը, ArmenianHouse.org (www.armenianhouse.org) էլեկտրոնային գրադարանը, Armenian Tales (www.armeniantales.narod.ru) տեղեկատվական կայքը, «Արմյանսկի սայթ» (www.armiansky.narod.ru) տեղեկատվական կայքը, տեղեկատվական-վերլուծական Analitika.At.Ua (www.analitika.at.ua) կենտրոնը, "Genocide.Ru" (www.genocide.ru) տեղեկատվական կայքը, «Ղարաբաղ 88» (www.karabah88.ru) տեղեկատվական պորտալը, «Նախիջևան-նա-Դոնու» (www.nahichevan.ru) տեղեկատվական պորտալը, «Երկրամաս» (www.yerkramas.org) Ռուսասատանի հայերի թերթը, (www.vardanank.org) Հայկական Ֆորումը և մի շարք այլ ռեսուրսներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։