484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+15
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀԿ ներկայացուցիչը հրաժարականի և կուսակցությունից դուրս գալու մասին խոսնակի որոշումը նրա քաղաքացիական իրավունքն է համարում
15:48
16 Սեպտեմբերի 2008

 Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանի՝ հրաժարականի և կուսակցությունից հեռանալու մասին որոշումը նրա քաղաքացիական իրավունքն է համարում։

«Համաձայն կուսակցության կանոնադրության, ցանկացած անդամ իր դիմումի համաձայն կարող է դուրս գալ կուսակցության կազմից։ Մյուս բացատրությունները Թորոսյանն ինքն է տվել մամուլի ասուլիսի ընթացքում»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Շարմազանովը։

Ընդ որում պատգամավորը նշեց, որ իր անձնական գնահատմամբ, ավելի ճիշտ կլիներ, եթե Թորոսյանը ենթարկվեր կուսակցության գործադիր մարմնի որոշմանն ու իր գիտելիքները գործածեր մեկ այլ ոլորտում։

«Սայկան դա նրա որոշումն է, նրա քաղաքացիական իրավունքը, նրա  հայտարարություններից շատերի հետ ես համաձայն չեմ, և դա իմ անձնական կարծիքն է»,- նշեց Շարմազանովը։

Նա ասաց, որ կուսակցության դիրքորոշումն ավելի մանրամասն կներկայացնի չորեքշաբթի նախատեսված մամուլի ասուլիսի ժամանակ՝ հատկապես հաշվի առնելով այն, որ այսօր երեկոյան կկայանա կուսակցության Խորհրդի նիստը։

«Մինչ կուսակցության խորհրդի նիստը ես չէի ուզենա մեկնաբանել տվյալ իրավիճակը կուսակցության անունից»,- ասաց պատգամավորը։

ՀՀ խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը հայտարարեց իր հրաժարականի և ՀՀԿ-ից հեռանալու մասին երեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում։

Նա իր այդ քայլը բացատրեց ներքաղաքական հակասություններով, մասնավորապես, խորհրդարանի ու ՀՀԿ աշխատանքի կազմակերպման հարցում և մի շարք այլ ներկուսակցական հարցերում։
 
Թորոսյանի խոսքերով, ներքին անհաղթահարելի հակասություններ կան։ Նա ընդգծեց, որ ոչ իմաստային, ոչ բովանդակային առումներով համաձայն չէ այն աշխատանքի հետ, որ տարվում էր իր հրաժարականի առնչությամբ։
 
Նա ասաց, որ ՀՀԿ շարքերը լքելուց և խոսնակի լիազորությունները վայր դնելուց հետո դուրս կգա խմբակցության կազմից, բայց կշարունակի ԱԺ պատգամավոր մնալ։  

ՀՀԿ-ի գործադիր մարմինը շաբաթ, սեպտեմբերի 6-ին արդեն որոշում է ընդունել Թորոսյանի՝ խորհրդարանի խոսնակի պաշտոնում մնալը ոչ նպատակահարմար համարելու մասին՝ հավանություն տալով ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ խորհրդարանի պատգամավոր, նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանի թեկնածությանը։

Ծրագրվում է, որ ՀՀ ԱԺ նախագահի փոփոխման մասին հարցն այսօր երեկոյան կքննարկի Հայաստանի հանրապետական կուսակցության խորհուրդը, որին ամրագրված է խոսնակի պաշտոնը։

Լուրերն այն մասին, թե Հովիկ Աբրահամյանը նշանակվելու է խորհրդարանի նախագահ, արդեն մի քանի ամիս շարունակ արծարծվում էր հայկական մամուլում, իսկ ՀՀ ԱԺ գործող խոսնակ Տիգրան Թորոսյանը պարբերաբար հերքում էր մամուլում հայտնված՝ իր պաշտոնից հեռանալու մասին լուրը։

Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանը զբաղեցրել է իր եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի պատգամավորական աթոռը, ով ամռան սկզբին հրաժարվել էր պատգամավորական մանդատից՝ իր հրաժարականը հիմնավորելով այն պատճառաբանությամբ, թե ցանկանում է ղեկավարել Արտաշատի գինու գործարանը։

ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցութունը, ՀՅԴ-ն և «Օրինաց երկիր» կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էին, որ խոսնակի փոփոխման մասին որոշումը ՀՀԿ-ի իրավունքն է։

Քաղաքական կոալիցիայի ստեղծման մասին հուշագիրը ստորագրվել է այս տարվա մարտի 21-ին։

--0--
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: