484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանի խոսնակը կարծում է, որ իր հրաժարականի վերաբերյալ ՀՀԿ գործադիր մարմնի որոշումը նախապես հայտնի էր
15:03
16 Սեպտեմբերի 2008

ՀՀ խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը կարծում է, որ իր հրաժարականի վերաբերյալ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի որոշումը նախօրոք հայտնի էր։

Թորոսյանը հայտարարեց իր հրաժարականի և ՀՀԿ-ի շարքերից դուրս գալու մասին երեքշքաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա այս քայլը բացատրեց ներքաղաքական տարաձայնություններով, մասնավորապես, խորհրդարանի և կուսակցության աշխատանքի կազմակերպման հարցում և մի շարք այլ ներկուսակցական հարցերում։

Թորոսյանի խոսքերով, «կան ներքին տարաձայնություններ, որոնք անհաղթահարելի են»։

Միաժամանակ նա մեկնաբանեց վերջին ամիսների ընթացքում նրա հրաժարականի հետ կապված ընթացող գործընթացը։

Նրա խոսքերով, երկար ժամանակաշրջանից հետո, որը տևեց նվազագույնը երեք ամիս, այս գործընթացը քաղաքական երանգ ստացավ։

Թորոսյանն ընդգծեց, որ ոչ էությամբ և ոչ էլ բովանդակությամբ համաձայն չէ այն աշխատանքի հետ, որը տարվում էր նրա հրաժարականի հետ կապված հարցում։

Միաժամանակ նա ընդգծեց, որ սեպտեմբերին այս գործընթացը դարձավ ձևական քաղաքական խնդիր, որը քննարկվում էր ՀՀԿ գործադիր մարմնում, և քննարկումների արդյունքն էլ նախօրոք հայտնի էր։

Թորոսյանը նաև նշեց, որ ՀՀԿ-ի շարքերից դուրս գալուց և խոսնակի լիազորությունները վայր դնելուց հետո նա, բնականաբար, դուրս կգա խմբակցության կազմից, սակայն կմնա ՀՀ ԱԺ պատգամավոր։

ՀՀԿ գործադիր մարմինը շաբաթ, սեպտեմբերի 6-ին արդեն որոշում է ընդունել Թորոսյանի՝ խորհրդարանի խոսնակի պաշտոնում մնալը ոչ նպատակահարմար համարելու մասին՝ հավանություն տալով ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ խորհրդարանի պատգամավոր, նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանի թեկնածությանը։

Ծրագրվում է, որ ՀՀ ԱԺ նախագահի փոփոխման մասին հարցն այսօր երեկոյան կքննարկի Հայաստանի հանրապետական կուսակցության խորհուրդը, որին ամրագրված է խոսնակի պաշտոնը։

Լուրերն այն մասին, թե Հովիկ Աբրահամյանը նշանակվելու է խորհրդարանի նախագահ, արդեն մի քանի ամիս շարունակ արծարծվում էր հայկական մամուլում, իսկ ՀՀ ԱԺ գործող խոսնակ Տիգրան Թորոսյանը պարբերաբար հերքում էր մամուլում հայտնված՝ իր պաշտոնից հեռանալու մասին լուրը։

Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանը զբաղեցրել է իր եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի պատգամավորական աթոռը, ով ամռան սկզբին հրաժարվել էր պատգամավորական մանդատից՝ իր հրաժարականը հիմնավորելով այն պատճառաբանությամբ, թե ցանկանում է ղեկավարել Արտաշատի գինու գործարանը։

ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցութունը, ՀՅԴ-ն և «Օրինաց երկիր» կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էին, որ խոսնակի փոփոխման մասին որոշումը ՀՀԿ-ի իրավունքն է։

Քաղաքական կոալիցիայի ստեղծման մասին հուշագիրը ստորագրվել է այս տարվա մարտի 21-ին։ -0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: