480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հրաժարական տված խոսնակը կպահպանի պատգամավորական մանդատը
14:56
16 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանը, ով երեքշաբթի հրաժարական է տվել, մամուլի ասուլիսում հայտարարեց, որ կշարունակի աշխատանքը որպես խորհրդարանի պատգամավոր։

Թորոսյանն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերից դուրս գալուց  և խոսնակի լիազորությունները վայր դնելուց հետո նա դուրս կգա խմբակցության կազմից, սակայն կմնա ԱԺ պատգամավոր։

Խոսնակը նշեց, որ առայժմ չի որոշել, թե որ մշտական խորհրդարնական հանձնաժողովի կազմում կընդգրկվի, բայց հայտարարեց, որ կշարունակի իր աշխատանքը։

ՀՀԿ գործադիր մարմինը շաբաթ, սեպտեմբերի 6-ին որոշում է ընդունել Թորոսյանի՝ խորհրդարանի խոսնակի պաշտոնում մնալը ոչ նպատակահարմար համարելու մասին՝ հավանություն տալով ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ խորհրդարանի պատգամավոր, նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանի թեկնածությանը։

Ծրագրվում է, որ ՀՀ ԱԺ նախագահի փոփոխման մասին հարցն այսօր երեկոյան կքննարկի Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհուրդը, որին ամրագրված է խոսնակի պաշտոնը:

Լուրերն այն մասին, թե Հովիկ Աբրահամյանը նշանակվելու է խորհրդարանի նախագահ, արդեն մի քանի ամիս շարունակ արծարծվում էր հայկական մամուլում, իսկ ՀՀ ԱԺ գործող խոսնակ Տիգրան Թորոսյանը պարբերաբար հերքում էր մամուլում հայտնված՝ իր պաշտոնից հեռանալու մասին լուրը։

Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանը զբաղեցրել է եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի պատգամավորական աթոռը, ով ամռան սկզբին հրաժարվել էր պատգամավորական մանդատից՝ իր հրաժարականը հիմնավորելով այն պատճառաբանությամբ, թե ցանկանում է ղեկավարել Արտաշատի գինու գործարանը։

ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցութունը, ՀՅԴ-ն և «Օրինաց երկիր» կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էին, որ խոսնակի փոփոխման մասին որոշումը ՀՀԿ-ի իրավունքն է։

Քաղաքական կոալիցիայի ստեղծման մասին հուշագիրը ստորագրվել է այս տարվա մարտի 21-ին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։