487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
World Vision Armenia-ն նշեց Հայաստանում իր գործունեության 20-ամյակը
12:42
16 Սեպտեմբերի 2008

World Vision Armenia կազմակերպությունը նախօրեին նշեց Հայաստանում իր գործունեության 20-ամյակը։

Ինչպես նշել է World Vision Armenia-ի տնօրեն Մարկ Քելլին, կազմակերպության գործունեությունն ուղղված է համայնքային զարգացմանը և քաղաքացիական հասարակության զարգացմանը։

«Հայաստանում կազմակերպության գործունեության 20 տարվա ընթացքում կառավարության, համայնքների, գյուղերի և երեխաների հետ համատեղ ջանքերի շնորհիվ իրականացվել է հսկա աշխատանք և չնայած այս ծրագրերի մեջ մեր ներդրումն այդքան էլ մեծ չէ, սակայն դերը չափազանց մեծ է», -ասել է Քելլին։

Նա հիշեցրել է, որ World Vision-ը սկսել է իր գործունեությունը Հայաստանում 1988 թ.-ին Սպիտակում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, և այդ ժամանակից ի վեր կազմակերպությունն ընդլայնում է իր գործունեության շրջանակը երկրում՝ աջակցության ծրագրերից աստիճանաբար անցնելով զարգացման ծրագրերի։

Նրա խոսքերով, այս ամենի կապակցությամբ World Vision-ը 1996 թ.-ին ստեղծել է SEF International վարկային կազմակերպությունը, որի հիմնական խնդիրը Հայաստանի առանձին սահմանամերձ շրջաններում միկրովարկավորումն է։

«Այսօրվա դրությամբ մենք ներկայացված ենք Հայաստանի վեց մարզերի 150 համայնքներում, այդ թվում նաև աջակցություն ենք ցուցաբերում 22 հազ. երեխաների և նրանց ընտանիքներին», - ասել է Քելլին։

Նա նշել է, որ կազմակերպության փորձն օգտագործվում է նաև որոշ օրինագծերի մշակման գործում կառավարությանն աջակցություն ցուցաբերելու ժամանակ։ World Vision-ը նաև օգնում է Հայաստանին առանձին մարզերում առաջնային բժշկական օգնության ապահովման գործում, ինչպես նաև համագործակցում է եկեղեցու հետ՝ աջակցելով քրիստոնեական արժեքների վերականգնմանը։

«Մեր նպատակը Հայաստանում երեխաների կենսակերպի բարելավումն է, և մենք ակնկալում ենք համագործակցություն, որը նրանց կյանքում փոփոխությունների կհանգեցնի», - ասել է Քելլին։

World Vision Armenia-ի հոբելյանի տոնակատարությանը մասնակցել են ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը և այլ բարձրաստիճան անձինք, որոնք երեխաների հետ միասին մասնակցել են նկարչական մրցույթին։

Ինչպես մրցույթի ավարտից հետո նշել է ՀՀ կառավարության ղեկավարը, մանկական նկարները շատ ազդեցիկ կերպով արտացոլում են հայրենիքի մասին նրանց պատկերացումը։ «Իրենց նկարներում երեխաները պատկերում են տուն, եկեղեցի և ընտանիքի անդամներին՝ Արարատ լեռան ֆոնի ներքո։ Այսպիսին է հայրենիքի վերաբերյալ երեխաների պատկերացումը, հայրենիք՝ Արարատի ձգող ուժի ներքո, հայրենիք, որտեղ թագավորում է համերաշխությունն ու ճանապարհը դեպի եկեղեցի», - ասել է նա՝ ավելացնելով, որ անցած տարիների համեմատ՝ այսօր երեխաների նկարներն ավելի արևոտ և ուրախ են։

World Vision Armenia-ն գործում է Հայաստանում 1988 թ.-ից։ World Vision Armenia-ն World Vision Global հիմնադրամի 72 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի հիմնական հասցեատերն է։ Կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերում ՀՀ առողջապահության նախարարությանը՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ուղղությամբ, ինչպես նաև ՄԻԱՎ վարակակիրների և ՁԻԱՀ-ով հիվանդների բուժման գործում։

Բացի այդ, USAID-ի կողմից տրամադրված դրամաշնորհի (6,2 մլն դոլար) միջոցներով World Vision Armenia-ն առաջնային բուժօգնության ծառայություններ է մատուցում հանրապետության դժվարհասանելի մարզերի 90 հազ. բնակիչներին։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։