486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց Չեխիայի իշխանություններին հայկական համայնքի հանդեպ հոգատար վերաբերմունքի համար
18:35
13 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շաբաթ Չեխիայի Սենատի նախագահ Պրշեմիսլ Սոբոդկայի հետ հանդիպման ժամանակ իր երախտիքն արտահայտեց Չեխիայի իշխանություններին հայկական համայնքի հանդեպ հոգատար վերաբերմունքի համար։  

«Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունները ջերմանում և առաջընթաց են ապրում, ինչը պիտի բարի արդյունքներ բերի երկու ժողովուրդներին»,- Սուրբ Էջմիածնի առաջնորդարանի տեղեկատվական համակարգից «Նովոստի-Արմենիա» գործակալության համար մեջբերեցին կաթողիկոսի խոսքերը։

Ողջունելով հյուրի այցը ամենայն հայոց հոգևոր կենտրոն` Վեհափառ Հայրապետը համառոտ ներկայացրեց պատմության ընթացքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անցած դժվարին ուղին և առաքելությունը հայ ժողովրդի կյանքում:

Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց, որ այսօր երկիրն ազատ ու անկախ է, և Եկեղեցին հնարավորություն ունի ազատորեն իրականացնելու իր առաքելությունը:

Իր հերթին Պրշեմիսլ Սոբոդկան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, մեծապես կարևորեց Հայ Եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում, ապա անդրադարձավ երկու երկրների միջև առկա հարաբերություններին և համագործակցությանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ տարածաշրջանում խաղաղության հաստատման ու ամրապնդման անհրաժեշտության մասին: Իբրև մեծագույն արժեք նկատելով ժողովուրդների ազատ ու խաղաղ կյանքը` մեծապես կարևորվեց Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը խաղաղ գործընթացներով: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: