486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական «Ռադիո Վան» ռադիոկայանը Պոպովի անվան մրցանակ է ստացել
16:17
13 Սեպտեմբերի 2008

«Ռադիո Վան» ռադիոկայանն արդեն երրորդ անգամ դարձել է Պոպովի անվան հեղինակավոր մրցանակի դափնեկիր, այս անգամ՝ «Մասնագիտացված ծրագիր» անվանակարգում։

Ռադիոկայանը ներկայացրել է «Ցեղասպանություն» ռադիոհաղորդումը երկու մասերով, որը հավաքել է ժյուրիի (ԱՄՆ, Լատվիա, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) անդամների ձայների մեծամասնությունը։ Հաղորդման հեղինակներն են ռադիոհաղորդավար Եգոր Գլումովը, հնչյունային ռեժիսոր Հրանտ Հովհաննիսյանը։

Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ նախօրեին Տոմսկ քաղաքում հոբելյանական տասներորդ  հանդիսավոր արարողությանը։

Սա թվով հինգերորդ Գրան Պրին է, որը «Ռադիո Վանը» ստանում է 2003 թ.-ից ի վեր Պոպովի մրցանակաբաշխության շրջանակներում։ 

Պոպովի միջազգային մասնագիտական մրցանակը ռադիոհեռարձակման ոլորտում հիմնադրվել է Ռադիոհեռարձակման զարգացման բարեգործական հիմնադրամի կողմից 1998 թ.-ին։

Մրցույթի դափնեկիրները պաշտոնական դիպլոմներ և մրցանակ են ստանում, հին հունական Եթեր աստծու բրոնզաձույլ քանդակը։ Ամեն տարի ժյուրին կազմվում է նախորդ տարիների մրցանակակիրներից։  

«Վան» ռադիոկայանը հիմնադրվել է 1999 թ.-ին, հեռարձակման շառավիղը Երևանից 100 կմ է FM103 հաճախականությամբ ռուսերեն և հայերեն լեզուներով։ Հիմնական լսարանը 22 և ավել տարիքի մարդիկ են։ Սեփական աուդիոծրագրերից զատ, ռադիոկայանը զբաղվում է նաև գովազդային հոլովակների պատրաստմամբ, ստեղծագործական գովազդով, բրենդերի մշակմամբ ու ստեղծմամբ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։