483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը կարող է բարձրացնել ՀՀ Ազգային ժողովի դերը. նախագահ
14:18
13 Սեպտեմբերի 2008

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանը կարող է բարձրացնել Ազգային ժողովի դերը, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հայաստանի հանրապետական կուսակցության խորհուրդը սեպտեմբերի 16-ին կքննարկի ԱԺ նախագահի փոփոխման մասին հարցը։

Նախագահը նշել է, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունն անցել է ընտրական երկու գործընթաց, ընտրությունների ընթացքում իրականացրել է իր խնդիրները և այժմ սկսել է բարձրացնել պետական ապարատի ղեկավարման արդյունավետությունը։

«Եթե համեմատենք երկու փորձառու քաղաքական գործիչներին, իսկ ես դա փորձում եմ անել իմ կուսակիցների և գործընկերների հետ, ապա մենք պետք է գանք եզրակացության, որ Հովիկ Աբրահամյանի դեպքում հնարավոր է Ազգային ժողովի  դերի բարձրացում», - ասել է Սարգսյանը։

«Ես կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանը, իր կազմակերպչական ունակություններով, կարող է լուծել այս խնդիրը։ Միաժամանակ Տիգրան Թորոսյանն իր գիտելիքներով և հմտություններով կարող է նոր ազդակ հաղորդել այլ մարմնի, այլ ուղղությամբ։ Ես այս ամենի մեջ ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում», - ասել է ՀՀ նախագահը։

Սարգսյանի կարծիքով տարօրինակն այն է, որ որոշ զանգվածային լրատվամիջոցներ «կոկորդիլոսի արցունքներ» են թափում և «անհասկանալի է՝ ինչու այն լրատվամիջոցները, որոնք դեռևս մեկ շաբաթ առաջ Թորոսյանին անձնական վիրավորանքներ էին հասցնում, այժմ փորձում են պաշտպանել նրան»։

«Թորոսյանը պաշտպանության կարիք չունի։ Մենք գնահատում ենք նրա վաստակը, գիտելիքները, նրա անցած ուղին, միաժամանակ կարծում ենք, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է աշխատի այնտեղ, որտեղ կարող է հասնել առավելագույն արդյունքների», - ասել է ՀՀ նախագահը։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։