485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում մեկնարկել է Նյարդաբանների միջազգային երկրորդ համաժողովը
12:56
13 Սեպտեմբերի 2008

Երևանում աշխատանքն է սկսել նյարդաբանության հարցերին նվիրված միջազգային երկրորդ համաժողովը։

Երկօրյա համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ առողջապահության նախարարությունը, Գիտությունների ազգային ակադեմիան, Առողջապահության ազգային ինստիտուտը, Հայաստանի նյարդաբանների միությունը, ինչպես նաև Բժշկագիտության ռուսական ակադեմիան, Ռուսաստանի պետական բժշկական համալսարանը և Նյարդաբանների համառուսաստանյան միությունը։

«Հայաստանում այս միջոցառման անցկացման փաստն ինքնին գնահատվում է որպես ժամանակակից նյարդաբանության հիմնարար և կիրառական ասպեկտների մշակման գործում մեր հանրապետության բժիշկ-գիտնականների ունեցած  ծանրակշիռ ներդման ճանաչում», - շաբաթ օրը՝ համաժողովի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։

Նա նշեց, որ ժամանակակից նյարդաբանության կատարելագործման և զարգացման հարցերը, կանխարգելման, ախտորոշման ուղիների որոնումն ու նյարդային հիվանդների բուժման մեթոդների օպտիմալացումը գտնվում է համաշխարհային բժշկական հանրության ուշադրության կենտրոնում։

«Տարբեր երկրների նյարդաբանները սերտ պրոֆեսիոնալ կապեր են պահպանում, և պատահական չէ, որ հետխորհրդային տարածքում տնտեսական, սոցիալական և մշակութային բազմաթիվ կապերի խզման ֆոնի վրա նյարդաբանների միջև համագործակցությունը ոչ միայն պահպանվել է, այլև ինտենսիվ կերպով զարգանում է», - ընդգծեց նա։

Նախարարը համոզմունք հայտնեց, որ համաժողովն իր ծանրակշիռ ներդրումը կունենա նյարդաբանության զարգացման և բնակչության առողջության ամրապնդման գործում, ինչն, ընդհանուր առմամբ, հասարակության և պետության գլխավոր ռազմավարական հարստությունն է։

Առողջապահության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն, իր հերթին, ասաց, որ նյարդաբանությունն առողջապահության ամենաբարդ և նուրբ ոլորտներից է, և չնայած այն բանին, որ տասնյակ տարիներ գիտնականները ձգտում են բացահայտել նյարդաբանական հիվանդությունների գաղտնիքը, այսօրվա դրությամբ դեռևս շատ վիճահարույց խնդիրներ կան։

«Հայաստանը փորձում է ինտեգրվել բժշկագիտության զարգացման գործընթացի մեջ, և այս առումով այսօրվա համաժողովը կարևոր նշանակություն կունենա շատ խնդիրների լուծման տեսանկյունից», - նշեց նա։

Լիակազմ բաժանմունքներում տարբեր երկրների ավելի քան 50 ներկայացուցիչներ կմասնակցեն ժամանակակից նյարդաբանական խնդիրների քննարկմանը։

Նյարդաբանների միջազգային առաջին համաժողովը ևս անցկացվել է Երևանում 2004 թ.-ին և նվիրված էր աշխարհահռչակ նյարդաբան, Բժշկագիտության ռուսական ակադեմիայի ակադեմիկոս Լևոն Բադալյանի 75-ամյակին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։