478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանյայց եկեղեցին կիրակի նշում է Խաչվերացի տոնը
11:45
13 Սեպտեմբերի 2008

Հայ Առաքելական եկեղեցին կիրակի նշում է Խաչվերացի տոնը, տեղեկացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Խաչվերացը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է՝ Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Սբ. Հարություն, Քրիստոսի Պայծառակերպություն (Վարդավառ), Վերափոխումն Սբ. Աստվածածնի և Խաչվերաց։

Խաչվերացը նվիրված է գերությունից խաչի վերադարձի, բարձրացման և փառաբանության պատմական հիշատակին: Հայաստանյայց եկեղեցին Խաչվերացը տոնում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածի կիրակի օրը։ Իսկ տոնի հաջորդ օրը մեռելոց է, ինչի կապակցությամբ ՀՀ կառավարությունը երկուշաբթին ոչ աշխատանքային օր է հայտարարել։

Ըստ ավանդության, Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբը, գտնելով Քրիստոսի խաչափայտի մասունքը, բարձրացնում է այն՝ ի տես բոլոր քրիստոնյաների։ Մեկ այլ ավանդության համաձայն՝ Կոստանդիանոս կայսեր մոր՝ Հեղինեի ձեռքով գտնված Աստվածընկալ Ս. Խաչը Երուսաղեմի Մակարիա պատրիարքի կողմից բարձրացվել է և պաշտամունքի առարկա դարձել բոլոր քրիստոնյաների համար:

Տոնը մեծ նշանակություն է ձեռք բերել պարսկական գերությունից Սուրբ Խաչի վերադարձից հետո՝ VII դարի առաջին կեսին։ 610 թ.-ին Խոսրով արքան մեծաքանակ զորքով հարձակվում է Բյուզանդական կայսրության վրա։ Սկզբնական հաջողություներից ոգևորված՝ պարսկական զորքերը 614թ. մտնում են Երուսաղեմ և գերի վերցնում այնտեղ պահվող Աստվածընկալ Ս. Խաչը։ Շատերը սրի են քաշվում կամ էլ գերեվարվում: Վերջինների մեջ էր նաև Երուսաղեմի Զաքարիա հայրապետը։

Պատերազմի երկար տարիներից հետո Հերակլ կայսեր գլխավորությամբ  բյուզանդական զորքերը հաղթանակ են տանում պարսիկների նկատմամբ և ազատագրում Սուրբ Խաչը (628 թ.)։ Այս իրադարձություններին մասնակցում է նաև հայկական զորախումբը՝ Մժեժ Գնունու գլխավորությամբ։ Ս. Խաչը հանդիսավոր թափորով տեղափոխվում է հայոց Կարին քաղաքը: Իսկ Կարինից այն տեղափոխում են Կ. Պոլիս, ապա` Երուսաղեմ:-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: