482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
«Expo-Russia» ցուցահանդեսն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը
11:18
13 Սեպտեմբերի 2008

«Expo-Russia» արդյունաբերական ցուցահանդեսն առաջին անգամ կանցկացվի Երևանում՝ 2008 թ.  հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը՝ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ցուցահանդեսի կազմակերպիչները։

«Expo-Russia»-ն 2008 թ.-ի ապրիլի 30-ից մայիսի 3-ը Ծաղկաձորում տեղի ունեցած հայ-ռուսական գործարար համաժողովի տրամաբանական շարունակությունն է։ Երկու նախագծերի նպատակը Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական, մշակութային, քաղաքական, գիտատեխնիկական համագործակցության զարգացումն է, երկու երկրների միջև կապերի հաստատումն ու ամրապնդումը, համատեղ բիզնեսի, առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունների զարգացումը», - նշվում է տեղեկատվության մեջ։

Կայանալիք ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Զարուբեժ-Էքսպո» ԲԲԸ-ն և «Մուլտի Գրուպ» կոնցեռնը։

Ինչպես տեղեկացրել է «Զարուբեժ-Էքսպո» ԲԲԸ-ի Տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Վարտանովը, ցուցահանդեսը կազմակերպվելու է մի քանի թեմատիկ բաժիններով, այդ թվում՝ մեքենաշինություն, շինարարություն, տրանսպորտ, լեռնարդյունաբերություն, գյուղատնտեսություն, էներգետիկա,  հեռահաղորդակցություն, բժշկություն և առողջապահություն։

Բացի թեմատիկ ցուցահանդեսից, «Expo-Russia»-ի հյուրերն ու մասնակիցները կկարողանան մասնակցել «Ռուսաստան-Հայաստան. տնտեսական համագործակցության հեռանկարներ» կոնֆերանսին, ինչպես նաև կլոր սեղաններին և գործարար հանդիպումներին։

«Expo-Russia»-ն տեղի կունենա ՌԴ ԱԳՆ-ի, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության, ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպանատան, ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատան, Հայաստանում Ռոսզարուբեժցենտրի ներկայացուցչության, Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչության, Խաղաղության հիմնադրամների միջազգային ասոցիացիայի, ՌԴ կրթության և գիտության նախարարությանը կից Կրթության դաշնային գործակալության, Ռուսաստանի մեքենաշինարարների միության, Ռուսական բանկերի ասոցիացիայի, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անմիջական աջակցությամբ։

Ռուսաստանի հայերի միությունը՝ ի դեմս Արա Աբրահամյանի, բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում հայ-ռուսական այս նախագծին՝ «Expo-Russia Armenia» նախագծում ներգրավելով Կիրառական նանոտեխնիկայի ինստիտուտը։

Ցուցահանդեսի ինֆորմացիոն հովանավորների թվում են «Նովոստի-Արմենիա», «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունները, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, «Երկիր Մեդիա» հեռուստաալիքը և այլ ընկերությունները-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։