480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետն անհրաժեշտ է համարում հայ-չեխական առևտրաշրջանառության ակտիվացումը
18:44
12 Սեպտեմբերի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի և Չեխիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները ոչ բավարար է համարում, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից։

Չեխիայի Հանրապետության սենատի նախագահ Պրշեմիսլ Սոբոտկայի և նրա  գլխավորած  պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայկական վարչապետը կարևորել է առկա ներուժը լիարժեք  օգտագործելու,  պահանջարկ   վայելող  հայկական և չեխական  ապրանքները միմյանց  շուկաներ արտահանելու  ուղղությամբ  շահագրգիռ և ակտիվ  աշխատանքի  իրականացումը:

Վարչապետը նշել է, որ  հատկապես վերջին շրջանում հայ-չեխական տնտեսական, քաղաքական և մշակութային կապերն ամրապնդվում և զարգանում են երկկողմ  ջանքերի շնորհիվ` իբրև օրինակ ներկայացնելով ս.թ հուլիսին անցկացված  գործարար համաժողովը:

Կառավարության ղեկավարը գոհունակությամբ է խոսել գիտության, կրթության,  մշակույթի ոլորտներում սերտացող կապերի մասին, որի վկայությունն է Պրահայի Կարլովի և Երևանի  պետհամալսարանների միջև ստորագրված  համագործակցության պայմանագիրն ու դրա շրջանակներում Կառլովի  համալսարանում բժշկագիտության և հումանիտար գիտությունների  ամբիոններում  ներկայումս 12 հայաստանցի ուսանողների սովորելու փաստը:

Հանդիպման  ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին: Վարչապետը շնորհակալություն  է  հայտնել  մեր երկրի  համար չափազանց  կարևոր  այդ գործընթացին Չեխիայի ցուցաբերած աջակցության  համար, հույս հայտնելով, որ հունվարի 1-ից ԵՄ նախագահությունը ստանձնող երկրի` Չեխիայի  սենատի նախագահի այցը նոր խթան կդառնա ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման գործում:

Վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի և Չեխիայի միջև արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 37 միլիոն դոլար, որի գրեթե 34 միլիոնը բաժին է ընկնում Չեխիայից ապրանքների ներկրմանը, իսկ 3 միլիոնը՝ Հայաստանից Չեխիա արտահանմանը։ Առևտրաշրջանառության հիմնական բաժինն են կազմում փայտե և կավե իրերը, վերգտենյա տրանսպորտն ու ավտոմասերը։ Հայաստանից Չեխիա է արտահանվում մեծամասամբ ալկոհոլային և ոչ ալկոհալային խմիչք։

2008 թվականի հունվարի 1-ի տվյալներով չեխական կապիտալի մասնակցությամբ 17 ընկերություն է գործում Հայաստանում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն: