480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի եզդիները չեն հավատում հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությանը
17:07
12 Սեպտեմբերի 2008

Աշխարհի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը թերահավատորեն է վերաբերվում Թուրքիայի կողմից միակողմանիորեն փակված հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությանը։

«Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի ժամանումը Հայաստան երկու երկրների ֆուտբոլային հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու հայ-թուրքական հարաբերությունների ջերմացման մեծ հույսեր չի ներշնչում»,- ասաց Թամոյանը ուրբաթ Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա կարծիքով, հայ-թուրքական սահմանը չի բացվի։  

Նա հղում արեց ադրբեջանցի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ զրույցի ժամանակ Գյուլի արած այն ակնարկին, թե մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի, Հայաստանի հետ սահմանը չի բացվի։

Ինչպես նշեց Թամոյանը, փաստացիորեն դա նշանակում է սահմանի բացում՝ ղարաբաղյան հարցը Ադրբեջանի օգտին լուծելու փոխարեն։ «Ղարաբաղյան հարցը տարածքային խնդիր է, և այն պետք է լուծվի հենց իրենց՝ արցախցիների կողմից»,- ընդգծեց նա։   

Ավելին, նրա կարծիքով ղարաբաղյան խնդրի լուծումը հենց իրենց՝ արցախցիների կողմից համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին, և պետք չէ դրանցից հեռանալ, քանի որ խոսքը մարդու իրավունքների պաշտպանության և խղճի ազատության մասին է։ 

Միևնույն ժամանակ, Թամոյանը դրական է համարում թուրքական առաջնորդի Երևան այցելելու և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման փաստը։ «Սակայն Թուրքիայի ղեկավարը պետք է մաքուր սրտով ոտքը հայկական հողի վրա դնի»,- հավելեց նա։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։ 

Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։