485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Հայ խորհրդարանականները դեմ են հանդես գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի հնարավոր փոփոխմանը
17:00
12 Սեպտեմբերի 2008

Հայ խորհրդարանականները հանդես են գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափի հնարավոր փոփոխման դեմ։ 

«Մինսկի խմբի ձևաչափը պետք է պահպանել, և դրա փոփոխումն անթույլատրելի է։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս ընդգծել է բանակցային գործընթացի այդ ձևաչափի պահպանման անհրաժեշտությունը»,- ուրբաթ խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ադրբեջանական և թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրությունները խմբի ձևաչափի հնարավոր փոփոխման մասին։

Նրա խոսքերով, Հայաստանի համար ակնհայտ է, որ թուրքական կողմը ադրբեջանամետ դիրքորոշում ունի ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, բայց ՀՀԿ դիրքորոշումը բավականին հստակ է, և բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում։

Խորհրդարանի երկրորդ խոշոր խմբակցության՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Արամ Սաֆարյանն ասաց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձևաչափն առավելագույնս շահավետ է, քանի որ այստեղ հնարավոր է լուծում գտնել փոխադարձ ըմբռնման հիման վրա՝ առանց համագործակցության ոգով ճնշում գործադրելու։

Նրա կարծիքով, ԵԱՀԿ ՄԽ առջև մեծ խնդիր է դրված՝ նոր գաղափարներ ներկայացնել և հետևել, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի միակողմանիորեն զինվել՝ այդպիսով խախտելով Եվրոպայի սովորական զինված ուժերի պայմանագրի (ԵՍԶՈՒՊ) դրույթները։

Խոսելով ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Թուրքիայի՝ Ղարաբաղյան բանակցային գործընթացի մասնակից դառնալու ցանկության մասին՝ Սաֆարյանն ասաց, որ 1994 թ.-ին Թուրքիան արդեն փորձել է բանակցային կողմ դառնալ, սակայն դա նրան չի հաջողվել։ 

«Եթե Թուրքիան չշարունակի միակողմանիորեն սատարել Ադրբեջանին, ապա հետագայում հնարավոր է նրա մասնակցությունը ՄԽ-ում, այժմ այդ մասին խոսելը վաղ է»,- ասաց Սաֆարյանը։  

ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի փոփոխմանը դեմ է նաև «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։