478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+28
Եղանակը Երևանում
Հայ
Թռչնաբանները Հայաստանում կռունկի նոր տեսակ են հայտնաբերել
15:48
12 Սեպտեմբերի 2008

Թռչնաբանները Թուրքիայի և Վրաստանի սահմանի մոտ Հայաստանի տարածքում հայտնաբերել են կռունկի նոր տեսակ, ասվում է «ՌԻԱ Նովոստիին»՝ Ռուսաստանի թռչունների պաշտպանության միության կողմից ուղարկված հաղորդագրության մեջ։

«Հայտնաբերվել է ընդամենը երկու զույգ։ Բները գտնվում էին ծովի մակարդակից 2200 մետր բարձրության վրա՝ ոչ մեծ ճահիճների վրա։ Ձագուկներն ու մեծ թռչունները սկզբունքորեն տարբերվում էին մոխրագույն կռունկների ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան ենթատեսակներից։ Թռչունների կարևոր, տարածությունից լավ նշմարվող տարբերությունը կարմիր «թագի» բացակայությունն է և աչքի ետևի մասում վառ սպիտակ բծի առկայությունը», - տեղեկացնում է կազմակերպությունը։

Էգին բռնել են բնի վրա և աջ ոտքին են հագցրել սև գույնով 210 համարով սպիտակ օղակ, իսկ ձախին՝ А 223099 համարով ստանդարտ մետաղե օղակ, նրանից արյան նմուշ են վերցրել՝ գենետիկ անալիզների անցկացման համար, պարզաբանում է միությունը։

 «Արտաքին տարբերությունների հիման վրա նկարագրված է կռունկի նոր տեսակ։ Արդյոք դա նոր տեսակ է, թե դա մոխրագույն կռունկի նոր ենթատեսակ է՝ ցույց կտան հետագա ուսումնասիրությունները, այդ թվում նաև գենետիկ ուսումնասիրությունները։ Ամեն դեպքում, խոշոր թռչնի նոր տեսակի նկարագրությունը մեր օրերում սենսացիոն իրադարձություն է», - նշվում է տեղեկատվության մեջ։

Հայտնի է, որ դեռևս ХХ դարի սկզբում Անդրկովկասում՝ Իրանի հյուսիս-արևմուտքում, հյուսիսային Թուրքիայում, արևմտյան Վրաստանում և հարավ-արևմտյան Հայաստանում ծովի մակարդակից 1000-ից մինչև 2500 մետր բարձրության վրա բներ են դրել հազարավոր կռունկներ։ Այժմ դրանց թիվը հասել է մի քանի հարյուր զույգի։

Թռչնաբանները խնդրում են բոլորին, ովքեր Թուրքիայում, Իրանում, Վրաստանում և Հայաստանում հանդիպել են բույն դրած և ձմեռող «մոխրագույն» կռունկների կամ ունեն այս կռունկների վերաբերյալ հրապարակումներ և դրանց լուսանկարները, ուղարկել տեղեկատվությունը Վալենտին Իլյաշենկոյին eilyashenko@savingcranes.org կայքի վրա։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: