487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
Գազպրոմբանկը հայկական Առէկսիմբանկում իր կապիտալի մասնաբաժինը հասցրել է 100 տոկոսի
15:33
12 Սեպտեմբերի 2008

Ռուսական խոշորագույն բանկերի հնգյակի կազմի մեջ մտնող Գազպրոմբանկը Առէկսիմբանկի (Հայաստան) կանոնադրական կապիտալում իր մասնաբաժինը հասցրել է 100 տոկոսի՝ Ռայֆայզենբանկից գնելով 5,85 տոկոսը, ասվում է Գազպրոմբանկի տեղեկատվության մեջ։

2007 թվականի նոյեմբերի 29-ին, ստանալով ՀՀ կենտրոնական բանկի համաձայնությունը, Գազպրոմբանկը ձեռք բերեց հայկական «Առեկսիմբանկի» բաժնետոմսերի 80,09 տոկոսը։ Հուլիսին Առէկսիմբանկը լրացուցիչ թողարկում անցկացրեց, որը նույնպես գնեց Գազպրոմբանկը, ինչի արդյունքում նրա մասնաբաժինը հասավ 94,15 տոկոսի։

«Առէկսիմբանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թ. օգոստոսին։ Բանկը սպառողական վարկավորման և առանց հաշվի բացման ֆիզիկական անձանց փոխանցումների ոլորտում առաջատարն է, ունի 10 մասնաճյուղ Երևանում և Հայաստանի մարզերում։ Բանկը VISA International և MasterCard International միջազգային վճարման համակարգերի հիմնական անդամներից է։ 2007 թ.-ից բանկը դարձավ «ArCa» վճարման համակարգի անդամ՝ էկվայրինգի գծով։

Գազպրոմբանկը հիմնադրվել է 1990 թվականին, ներկայումս իր հիմնական ցուցանիշներով Ռուսաստանի խոշոր բանկերի եռյակում է։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի խոշոր բանկերի ցանկում գրավում է երրորդ տեղը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։