483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+8
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում ընթանում է Վիկտոր Համբարձումյանի հարյուրամյակին նվիրված ԳԱԱ ընդհանուր ժողովը
14:54
12 Սեպտեմբերի 2008

Աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հարյուրամյա հոբելյանի կապակցությամբ Երևանում ուրբաթ ընթանում է Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովը։

«Ժամանակակից գիտության մեջ Համբարձումյանի ներդրումը հսկայական է։ Հայաստանը գիտության առումով Համբարձումյանից առաջ կարելի է մի Հայաստան համարել , իսկ նրանից՝ Համբարձումյանից հետո՝այլ»,- ուրբաթ ասաց ՀՀ Կրթության և գիտության նախարարությանն առընթեր Գիտության ազգային կոմիտեի ղեկավար Սամվել Հարությունյանը։

Նա նշեց, որ շնորհիվ Համբարձումյանի Հայաստանում գիտությունը ոչ  միայն կտրուկ վերելք ապրեց, այլև առաջացան նոր դպրոցներ, գիտակարգեր, բարձր որակավորում ունեցող գիտնականներ, ինչի շնորհիվ Հայաստանը բարձր տեղ է գրավում ԱՊՀ-ում՝ բնական գիտությունների զարգացման առումով։

Իր հերթին ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն իր զեկույցում ընդգծեց Համբարձումյանի ներդրումն աստղաֆիզիկայի զարգացման գործում ոչ միայն Հայաստանի սահմաններում, այլև ԽՍՀՄ-ում և ամբողջ աշխարհում։

«Համբարձումյանի «Տեսական աստղաֆիզիկա» մենագրությունն առ այսօր դասական դասագիրք է համարվում, դրանից լավն առայժմ չկա։ Բացի այդ, հենց Համբարձումյանը դեռ 26 տարեկան հասակում ստեղծեց աստղաֆիզիկայի ամբիոն Լենինգրադում»,- նշեց Մարտիրոսյանը։

Հայաստանում սեպտեմբերի 8-ից մինչև հոկտեմբերի 1-ը նշվում է Համբարձումյանի 100-ամյակը։ Նախատեսվում է տպագրել մեծ գիտնականի մասին հուշագիրք, Հայաստանի Կենտրոնական բանկն արդեն թողարկել է հոբելյանական հուշադրամ՝ նվիրված մեծ գիտնականի 100-ամյակին։

Երևանի պետական համալսարանում տեղի կունենա խոշոր գիտաժողով։

Հայտնի գիտնականի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ին, նախատեսված է նրա կիսանդրու բացումը Համբարձումյանի կողմից հիմնադրված Բյուրականի աստղադիտարանի տարածքում, իսկ հաջորդ օրը Երևանում տեղի կունենա հանդիսավոր նիստ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։