478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+33
Եղանակը Երևանում
Հայ
Չեխիան պետք է արժանի տեղ զբաղեցնի Հայաստանի ապրանքաշրջանառության մեջ. խոսնակ
14:18
12 Սեպտեմբերի 2008

Չեխիան պետք է արժանի տեղ զբաղեցնի Հայաստանի ապրանքաշրջանառության մեջ, ասաց ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը։

«Հայաստանն իր ապրանքաշրջանառության մեջ ամենամեծ տեղը հատկացնում է Եվրամիության երկրների հետ համագործակցությանը, և ես կարծում եմ, որ Չեխիան պետք է այնտեղ կարևոր տեղ զբաղեցնի», - ասաց Թորոսյանն ուրբաթ՝ Երևանում բացված Հայաստան-Չեխիա գործարար երկրորդ համաժողովի ընթացքում։

Խոսնակը նշեց, որ Հայաստան-Չեխիա գործարար երկրորդ համաժողովը երկու երկրների համագործակցության կարևոր մասն է։

«Ես շատ ուրախ եմ, որ վերջին երկու տարվա ընթացքում հայ-չեխական միջխորհրդարանական հարաբերությունների կտրուկ ակտիվացմանն աջակցում են գործարար կապերի հաստատումը և գործարար համաժողովի անցկացումը», - ասաց Թորոսյանը։

Խոսնակը հույս հայտնեց, որ հայ-չեխական հաջորդ՝ երրորդ գործարար համաժողովի ընթացքում արդեն հնարավոր կլինի ներկայացնել երկկողմ հարաբերությունների կոնկրետ գործնական արդյունքները։

Վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանի և Չեխիայի միջև արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 37 մլն ԱՄՆ դոլար։ 2008 թ.-ի հունվարի 1-ի տվյալներով, Հայաստանում գործում է չեխական կապիտալի մասնակցությամբ 17 ընկերություն։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: