483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
«Վերադարձ» դասական երաժշտության երկրորդ փառատոնը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 15-28-ը
14:05
12 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Վերադարձ» դասական երաժշտության երկրորդ միջազգային փառատոնը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 15-28-ը։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամից, փառատոնի  շրջանակներում կկայանա յոթ համերգներից բաղկացած համերգաշար՝ մասնակցությամբ Գերմանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից և ԱՄՆ-ից ժամանած հայ աշխարհահռչակ երաժիշտների։

Փառատոնը կբացվի սեպտեմբերի 15-ին՝ Գերմանիայից ժամանած ջութակահար Սերգեյ Խաչատրյանի ելույթով։

Մասնակիցների թվում են՝ Բելգիայի Եղիսաբեթ թագուհու Միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր Սերգեյ Խաչատրյանը (ջութակ, Գերմանիա), Միքայել Բալյանը, (դաշնամուր,Գերմանիա),  Տաթևիկ Բաղդասարյանը (ֆլեյտա,Ավստրիա), դաշնակահարներ Իրինա Հովհաննիսյանը, Վարդան Մամիկոնյանը (Ֆրանսիա), թավջութակահար Սուրեն Բագրատունին և դաշնակահար Սթիվեն Պրութսմանն՝ ԱՄՆ-ից։

Փառատոնին Հայաստանը կներկայացնեն այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են թավջութակահար Վարդան Գասպարյանը, դաշնակահարուհի Նունե Ասատրյանը, Անի Խաչատրյանը (ջութակ), Հայկ Տեր-Հովհաննիսյանը (ալտ)։

Համերգին կմասնակցեն նաև Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Արամ Ղարաբեկյանի ղեկավարությամբ, «Վերադարձ» փառատոնի նվագախումբը, ինչպես նաև «Նարեկացի» կամերային նվագախումբը՝ դիրիժոր Արամ Թալալյանի գլխավորությամբ։

«Վերադարձ» դասական երաժշտության առաջին փառատոնը տեղի է ունեցել 2007թ.-ին՝ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: