480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս մտավորականության ներկայացուցիչները պատրաստ են առավելագույնս ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի հետ
12:38
12 Սեպտեմբերի 2008

Ռուս  մտավորականները պատրաստակամություն են հայտնել առավել ակտիվացնել երկկողմ համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում նաև երկու երկրների առանձին  մարզերի ու քաղաքների, ստեղծագործական միությունների մակարդակներով։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին նշվել է Ռուս-հայկական բարեկամության և համագործակցության միության (ՌՀԲՀՄ) նախագահ, ՌԴ գրողների և լրագրողների միության անդամ Վիկտոր Կրիվոպուսկովի գլխավորած ռուս մտավորականների պատվիրակության և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Ռուսական պատվիրակության կազմում են գրողներ, թատերագետներ, «Լիտերատուրնայա գազետայի» գլխավոր խմբագիր Յուրի Պոլյակովը, գրող, ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեի համանախագահ Անդրեյ Նույկինը, գրող, թատերագետ, ՌՀԲՀՄ վարչության անդամ Կիմ Բակշին, պոետ, արձակագիր, Ռուսաստանի գրողների միության քարտուղար Նիկոլայ Պերեյասլովը, պոետ, «Յունոստ» ամսագրի գլխավոր խմբագիր Վալերի Դուդարյովը, Ռուսաստանի մշակույթի և արվեստի այլ հայտնի գործիչներ, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու Ռուսական խոսքի օրերին, որոնք ընթանում են սեպտեմբերի 9-15-ը Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում և Շուշիում։  

Վարչապետը նշել է, որ ռուս մտավորականության  նման ներկայացուցչական այցը Հայաստան, անկասկած, խթան կհանդիսանա երկու ժողովուրդներին  միավորող  արժեքների պահպանման, հետագա զարգացման և սերունդներին փոխանցման համար։

«Այն, որ Ռուսաստանում այսօր ունենք  բարեկամներ, ովքեր ամենածանր  ժամանակներում անգամ եղել են մեր ժողովրդի հետ, կարող է օգնել մեզ իմաստավորելու մեր համատեղ անցյալը և առավել ճիշտ  պատկերացնելու  մեր ապագան», - ասել է Սարգսյանը։

ՀՀ կառավարության անունից վարչապետը շնորհակալություն է հայտնել ռուս մտավորականներին այն ջանքերի  համար, որ շարունակում են գործադրել երկու բարեկամ ժողովուրդներին պատմականորեն միավորող հոգևոր կապերն ու արժեքները չկորցնելու և սերունդներին փոխանցելու համար:

Պատվիրակության ներկայացուցիչներն իրենց հերթին երախտագիտությունն են  արտահայտել Հայաստանում  ռուսական խոսքի ու մշակույթի  նկատմամբ ցուցաբերվող ուշադրության և հոգատար վերաբերմունքի համար: Նրանք  վստահություն են հայտնել, որ ՀՀ իշխանությունների աջակցությունն ու օժանդակությունը կօգնի պահպանելու այն ընդհանրություններն ու կապերը, որ հայ և ռուս ժողովուրդները ձեռք են բերել տասնամյակների ընթացքում:

Հանդիպման ավարտին կողմերը համոզմունք են հայտնել, որ երկուստեք  ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի շատ կարճ ժամանակում վերականգնել ու պահպանել երբեմնի միասնական այն հոգևոր տարածքը, որը լավագույն հիմք կհանդիսանա երկու ժողովուրդների բարեկամության ու համագործակցության առավել սերտացման համար:

«Ռուսական խոսքի օրերն» անցկացվում են Հայաստանի գրողների և ժուռնալիստների միությունների կողմից՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Ռուսական խոսքի օրերի շրջանակներում ծրագրված են ռուսական պատվիրակության անդամների հանդիպումները հայ ուսանողների, ռուսաց լեզվի ուսուցիչների հետ, գրական երեկոներ, Չարենցի «Մահն արհամարհողը, ապառաժ արարողը» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը, Հայաստանում «Լիտերատուրնայա գազետա» թերթի թղթակցական կետի բացում, ինչպես նաև Յուրի Պոլյակովի «Աֆրոդիտեի ձախ կուրծքը» ներկայացման պրեմիերան։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։