484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի տնտեսությունը Վրաստանի հակամարտությունից 680 մլն դոլարի վնաս է կրել. ԱՄՆ օրենսդիր
11:50
12 Սեպտեմբերի 2008

Նախնական հաշվարկների համաձայն, Վրաստանում տեղի ունեցած հակամարտության հետևանքով Հայաստանի տնտեսությունը 680 մլն ԱՄՆ դոլարի վնաս է կրել, ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը՝ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովում կազմակերպված «ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները Վրաստանի ճգնաժամից հետո» խորագրով լսումների ժամանակ։

Այս կապակցությամբ Շերմանը նշել է Հայաստանին լրացուցիչ օգնություն հատկացնելու անհրաժեշտությունը։

«Վարչակազմը Հարավային Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ-ի հայտարարած քաղաքականության տարածաշրջանային համագործակցության ու տնտեսական ինտեգրման նպատակները վերահաստատելու կարևոր հնարավորություն ունի», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերել են Շերմանի խոսքերը Ամերիկայի հայկական համագումարից (ԱՀՀ)։

«Ինձ խիստ մտահոգում է, որ վարչակազմին չհաջողվեց հաշվի առնել այն ազդեցությունը, որ այս վերջին ճգնաժամը ունեցավ մեր դաշնակցի` Հայաստանի վրա: Մենք պետք է ապահովենք, որպեսզի օգնության ցանկացած փաթեթում ներառված լինի նաև Հայաստանը», - ավելացրել է Ներկայացուցիչների պալատի անդամը։

Եվրոպական և Եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դանիել Ֆրիդն իր հերթին ասել է, որ լրացուցիչ օգնություն կհատկացվի, սակայն ինչ վերաբերում է դրա ծավալին, ապա նա պետք է ճշտի թիվը:

Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովը պետք է վերանայի օգնության փաթեթը, որի վերաբերյալ Հայկական համագումարն անցյալ շաբաթ նամակ է հղել Կոնգրեսի անդամներին՝ մատնանշելով ճգնաժամի ազդեցությունը ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի վրա:

ԱՀՀ-ի տեղեկատվության մեջ երախտագիտություն է հայտնվել Ներկայացուցիչների պալատի անդամ, ահաբեկչության, զանգվածային ոչնչազման զենքի չտարածման հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Շերմանին՝ լսումների անցկացման համար, ինչպես նաև ողջունվում են  տարածաշրջանում ստեղծված ճգնաժամի արդյունքում Հայաստանի կարիքները հաշվի առնելու ապահովմանն ուղղված կոնգրեսական Շերմանի ջանքերը։

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովն այս տարվա հուլիսին հավանության է արժանացրել Հայաստանին 2009 թ. հատկացվելիք ֆինանսական օգնությունը՝ 52 մլն դոլարի չափով և Լեռնային Ղարաբաղին՝ 8 մլն դոլարի չափով։ Բացի այդ, պահպանվել է Հայաստանին և Ադրբեջանին ռազմական օգնության հավասարությունը՝ յուրաքանչյուր երկրին 3-ական մլն դոլար։-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։