487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ համակարգող խորհուրդը կքննարկի արտակարգ իրավիճակների տվյալների բանկի ստեղծման հարցը
11:13
12 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արտակարգ իրավիճակների տվյալների բանկի ստեղծման և դրանց վերացման մեթոդների հարցը ուրբաթ Ղրղզստանում կքննարկեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի նիստի մասնակիցները։ Այս մասին տեղեկացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Տոկտասին Բուզուբաևը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նիստին Հայաստանը ներկայացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը։

Բուզուբաևի խոսքերով, նիստի ընթացքում կքննարկվեն մինչև 2012 թ.-ն ընկած ժամանակահատվածում արտակարգ իրավիճակներին հավաքական արձագանքման  համակարգի ձևավորման՝ ՀԱՊԿ անդամ-պետությությունների գործողությունների հիմնական ուղղությունները։

«Համակարգող խորհրդի անդամները կքննարկեն նաև տվյալների բանկի ստեղծման հարցը, որը կառուցվածքայնացված է ռիսկի, սեյսմոլոգիայի, հեղեղային իրավիճակների կատեգորիաներով»,- ասել է Բուզուբաևը։

Նա նաև ավելացրել է, որ տվյալները, որոնք ենթադրվում է պահել բանկում, հաշվի են առնելու քաղաքացիական պաշտպանության ռեսուրսները, կադրերի, վթարային-փրկարարական տեխնիկայի և սարքավորումների, կապի միջոցների պատրաստման աստիճանը։ Բանկում պետք է պահվի փրկարար գործողությունների անցկացման համար նոր տեխնոլոգիաների մասին տեղեկատվությունը։

Արտակարգ իրավիճակների համակարգող խորհուրդը ստեղծվել է 2007 թ.-ի հոկտեմբերին՝ արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում ՀԱՊԿ անդամ-պետությունների նախարարությունների և գերատեսչությունների աշխատանքի համակարգման համար։ Խորհրդի անդամներն են համապատասխան ազգային գերատեսչությունների ղեկավարները։

ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։