486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական սահմանի բացման համար երկար ժամանակ կպահանջվի Անկարայի պատճառով. ԱԺ խոսնակ
18:56
11 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական սահմանի բացման համար բավական երկար ժամանակ կպահանջվի, քանի որ թուրքական կողմը իարպես պատրաստ չէ նման քայլի, կարծում է ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը։

«Դա ոչ միայն թուրքական կողմի, այլև միջազգային կառույցների խնդիրն է, մասնավորապես Թուրքիայի վերաբերյալ ԵԽԽՎ որևէ բանաձևում չի եղել մի կետ, որը կոչ աներ բացել սահմանը ԵԽ անդամ երկու երկրների միջև»,- ասաց Թորոսյանը Եվրոպայի Խորհրդի քաղաքական խորհրդատվության և համագործակցության հարցերով տնօրեն Կլաուդիա Լուչիանիի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ և հայ-թուրքական հարաբերություններին: Բարձր գնահատելով ՀՀ նախագահի հրավերով Թուրքիայի նախագահի այցը մեր երկիր, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը առավել կարևոր համարեց հետագա գործնական քայլերի ձեռնարկումը:

Տիկին Լուչիանիի գնահատականով` որոշակի շրջանակների թուրք գործարարներ հատկապես ուշադիր են այս փոփոխությունների նկատմամբ` ակնկալելով հայ-թուրքական սահմանի բացում և համագործակցություն հայկական կողմի հետ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով սեպտեմբերի 6-ին մի քանի ժամով Հայաստան էր ժամանել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը՝ Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը դիտելու։

Գյուլի այցը հատուկ հետաքրքրություն էր առաջացնում այն պատճառով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ թուրքական կողմից առաջադրվող նախապայմանների պատճառով։

Մասնավորապես, Թուրքիան պահանջում է Հայաստանից հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։ Բացի այդ, Թուրքիան ադրբեջանամետ դիրք է զբաղեցնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։

Հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։-0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։