485.68
+0.29
517.01
+0.56
8.17
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ամերիկացի նկարիչ Արշիլ Գորկու օրերը Հայաստանում
17:56
11 Սեպտեմբերի 2008

 Սեպտեմբերի 11-16-ը Հայաստանում  Արշիլ Գորկու Օրերի շրջանակներում կանցկացվեն մի շարք մշակութային միջոցառումներ՝ նվիրված հայազգի ամերիկացի նկարչի մահվան 60-ամյա տարելիցին։  

Օրերի սկզբին նախորդեց Էջմիածին քաղաքում նկարչի թանգարանում իր ռեպրոդուկցիաների ցուցահանդեսի բացումը։ Ցուցադրվեցին նկարչի 53 ռեպրոդուկցիաներ, ինչպես նաև Գորկու «Նկարիչն ու իր մայրը» հանրահայտ նկարը (1926-1936 թթ.)։

«Թանգարանն այն անկյունը կդառնա, որտեղ Գորկու ժառանգությունն իր արժանի հանգրվանը կգտնի, ինչպես նաև մեր մշակույթի անբաժան մասը կդառնա»,- ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց արվեստաբան, Արվեստի քննադատների միջազգային ասոցիացիայի հայկական ներկայացուցչության նախագահ Նազարեթ Կարոյանը։  

Ընդ որում Կարոյանը նշեց, որ Օրերի շրջանակներում Գորկու արվեստի երկրպագուներին աննախադեպ հնարավորություն կտրվի ծանոթանալ նրա գործունեության տարբեր ասպեկտների հետ։

Այսպիսով, 6 օրում նախատեսվում է մի շարք ցուցահանդեսների անցկացում՝ որևէ կերպով կապված նկարչի արվեստի հետ, ինչպես նաև գիտաժողովի անցկացում։

Սեպտեմբերի 12-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի Վան (ժամանակակից Թուրքիա) քաղաքի ձեռագործ ասեղնագործության ցուցահանդես։

Արվեստաբանն ավելացրեց, որ ձեռագործ աշխատանքների կողքին ցուցահանդեսում կներկայացվեն նաև 17-20-րդ դդ.-ի Վանի լուսանկարներ։

Կարոյանը լրագրողներին ասաց նաև, որ որպես ցուցահանեսի կարգախոս վերցված է Գորկու 1944 թ.-ի աշխատանքներից մեկի՝ «Մորս ձեռագործ գոգնոցը ազդեց իմ կյանքի վրա» նկարի անվանումը։  

«Ըստ երևույթին նկարչի մոր ասեղնագործությունն իր ոգեշնչման աղբյուրներից մեկն է դարձել»,- ավելացրեց արվեստաբանը։

Դրան զուգահեռ Կարոյանը խոսեց այն հետքի մասին, որ Գորկին թողել է արվեստի հետագա զարգացման վրա։

«Գորկին վերացական սյուրռեալիզմի հիմնադիրն է։ Շատ աշխատանքներում արտացոլվել են նրա երազները և անգամ մղձավանջները, կարելի է ասել 20-րդ դարի մղձավանջների մեծամասնությունը»,- բացատրեց նա։

Կարոյանի խոսքերով, նրա ժամանակ ստեղծագործող մարդկանց նպատակը 20-րդ դարի տեխնոլոգիական առաջընթացին հակառակ նոր զգացմունքների ու զգացումների առաջացումն էր, ինչն անմիջականորեն արտահայտվում էր ժամանակակից նկարիչների աշխատանքներում։

Խոսելով Գորկու՝ հայկական գեղանկարչության վրա ունեցած ազդեցության մասին, արվեստաբանը հավելեց, որ նա յուրօրինակ ռեսուրս էր 60-70-ականների հայ նկարիչների համար, որոնք փորձում էին իրենց աշխատանքներում լուծել լույսի և գույնի խնդիրները։   

Օրերի շրջանակներում կանցկացվի Վասպուրականի մանրանկարչության ցուցահանդեսը (հինավուրց ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում), իսկ ժամանակակից հայ նկարիչների աշխատանքները կցուցադրվեն Մինասի թանգարանում Ջաջուռ գյուղում։

Հայաստանում Արշիլ Գորկու Օրերի անցկացման նախաձեռնողը հանրապետության Մշակույթի նախարարությունն է։

Արշիլ Գորկին (իսկական անունը Ոստանիկ Ադոյան)՝ համաշխարհային ճանաչում ունեցող ժամանակակից նկարիչը, ծնվել է 1904 թ.-ին Արևմտյան Հայաստանում։ Գորկին 20-րդ դարի ամենաազդեցիկ ամերիկացի նկարիչներից մեկն է համարվում, նրա նկարները ցուցադրված են ԱՄՆ բոլոր խոշորագույն պատկերասրահներում, ինչպես նաև լոնդոնյան «Թեյթ»-ում։  

1915 թ.-ին 11 տարեկան հասակում նրան հաջողվեց խուսափել Օսամյան Թուրքիայի իշխանությունների կողմից կազմակերպված հայերի կոտորածից։ Մոր հետ նա տեղափոխվեց Երևան։ Նրա մայրը՝ Շուշանիկ Տեր-Մարտիրոսյանը, ծնունդով տոհմական հոգևորականների ընտանիքից էր։  

Մոր հետ շփումը հսկայական ազդեցություն է ունեցել նկարչի ապագայի վրա։ 1920 թ.-ին մոր մահից հետո 16-ամյա Ադոյանը գաղթել է ԱՄՆ, որտեղ էլ փոխել է անունը՝ դառնալով Արշիլ Գորկի։ Արվեստագետի իր կեղծանվան մեջ նկարիչը միավորել է Արշիլ (Ախիլ) անունն ու Գորկի ազգանունը իր սիրելի գրող Մաքսիմ Գորկու պատվին։  

Նա ուսումնասիրել է հին ժողովուրդների արվեստը և փորձել իրեն գեղանկարչության գրեթե բոլոր ժանրերում, մինչև գտել է իրեն մեկում՝ մաքուր վերացական նկարչության մեջ։

Նկարիչն արժանացավ հասարակության ճանաչմանը, սակայն 1948 թ.-ին նա իր մենեջերի հետ վթարի ենթարկվեց, որի արդյունքում Գորկին կոտրեց պարանոցը, և նրա աշխատող ձեռքը պարալիզվեց։ Դրանից հետո նրա կյանքում ծանր շրջան սկսվեց, որը կապված էր նաև կնոջ հեռանալու հետ։ Արդյունքում նկարիչը 44 տարեկան հասակում ինքնասպան եղավ Կոննեկտիկուտի իր արվեստանոցում։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։
00:45
20 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի քաղաքական վերնախավը պետք է հասկանա, որ Թուրքիան ահաբեկչության ապաստարան է. թուրքագետ
Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը առիթ է Ռուսաստանի քաղաքական վերնախավի համար մտածելու այն մասին, որ Թուրքիան ահաբեկչության ապաստարան է, կարծում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։