483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
ՀԲ-ն և ԱՄՀ-ն կներկայացնեն Հայաստանի աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի գնահատականը
14:37
11 Սեպտեմբերի 2008

Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը մոտ ժամանակներս կներկայացնեն Աղքատության  հաղթահարման  ռազմավարական ծրագրի լրամշակված տարբերակի (ԱՀՌԾ-2) վերջնական գնահատականը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ  կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին հայտարարվել է նախօրեին տեղի ունեցած ԱՀՌԾ խորհրդի նիստի ժամանակ։

Նիստի ընթացքում որոշում է ընդունվել ծրագիրը վերանվանել «Հայաստանի կայուն զարգացման ծրագիր»։

«Մեր  առաջարկությունները ծրագրում հաշվի են առնված  և ընդգրկված են   վերանայված փաստաթղթում: ՀԲ-ն, ԱՄՀ-ի հետ համատեղ,  իր  վերջնական գնահատականը փաստաթղթի վերաբերյալ  կներկայացնի առաջիկայում»,- ասել է Համաշխարհային բանկի Երևանի  գրասենյակի համակարգող Արիստոմենե Վարուդակիսը։

Նա շնորհավորել է կառավարությանն ու աշխատանքային խմբին՝ բարձրորակ փաստաթղթի կազմման առիթով՝ գոհունակություն հայտնելով լայն մասնակցային գործընթացի, շահառուների մեծ շրջանակ ներգրավելու կապակցությամբ։

ՀԲ-ի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ բանկը մտադիր է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ ծրագրի իրականացման ողջ գործընթացում։

ԱՄՀ Հայաստանի առաքելության  ղեկավար Մարթա Կաստելո-Բրանկոն ևս հավաստել է հայկական կողմին՝ ԱՀՌԾ-ին օժանդակելու ԱՄՀ-ի պատրաստակամության մասին։ Նա գոհունակություն է հայտնել,  որ ծրագիրը  մոտենում է  ավարտին, և նույնպես բարձր է գնահատել մասնակցային գործընթացը, որի վկայությունն է նաև խորհրդի նիստի մասնակիցների ցանկը:

ԱՄՀ Հայաստանի առաքելության  ղեկավարը փաստաթղթում շեշտադրել է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված դրույթը՝ կարևորելով նաև ԱՀՌԾ-ն  կենսաթոշակային  բարեփոխումների  հայեցակարգին համապատասխանեցնելու խնդիրը։ Կաստելո-Բրանկոն նույնպես  գոհունակություն  է հայտնել, որ  ԱՄՀ-ի  առաջարկությունները ևս հաշվի են առնվել փաստաթղթի մշակման գործընթացում:-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։