480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները Նյու Յորքում կքննարկեն երկխոսության շարունակության հնարավորությունը. Նալբանդյան
20:00
10 Սեպտեմբերի 2008

Ներկայում պայմանավորվածություն կա երկու շաբաթ հետո Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ալի Բաբաջանի հանդիպման անցկացման մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ժամանակ։ Այդ մասին չորեքշաբթի ՀՀ խորհրդարանում լրագրողներին հայտնեց Նալբանդյանը՝ պատասխանելով երկխոսության շարունակման մասին երկու երկրների նախագահների հանձնարարությունների կատարման վերաբերյալ հարցին։   

Հայաստանի և Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Աբդուլա Գյուլն առաջին անգամ հարաբերություններ ստեղծելու հարցերը քննարկել են սեպտեմբերի 6-ին Երևանում Գյուլի կատարած այցի ժամանակ։ Այդ ժամանակ նախագահներն ընդգծեցին, որ հանդիպումը լավ խթան կհանդիսանա երկխոսության շարունակման համար, և պետք է կողմնորոշիչ հանդիսանա արտգործնախարարների գործունեության համար։

Կովկասում կայունության պլատֆորմ ստեղծելու գաղափարի վերաբերյալ Թուրքիայի առաջարկի մասին Նալբանդյանը հայտնեց, որ հայկական կողմն այդ առնչությամբ նախնական քննարկման փաստաթուղթն արդեն ստացել է։

«Պլատֆորմի գաղափարի հիմքում տարածաշրջանում անվտանգության, կայունության և համագործակցության ապահովումն է։ Բոլոր նշված սկզբունքները ողջունվում են Երևանի կողմից, որը դրական է վերաբերվում նման պլատֆորմի ստեղծմանը»,- նշեց նախարարը։

Միևնույն ժամանակ Նալբանդյանն ընդգծեց, որ դեռևս քննարկման առարկա են պլատֆորմի ստեղծման մանրամասներն ու մեր՝ դրան անդամակցությունը։ «Այս բոլոր հարցերը դեռ երկար քննարկում կպահանջեն»,- նշեց նախարարը։ 

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկել է աշխարհագրական սկզբունքով տարածաշրջանում կայունության ու անվտանգության պլատֆորմ ստեղծել, որը հիմնվելու է ԵԱՀԿ սկզբունքների վրա։ Հարթության ստեղծման սկզբունքների շրջանում Էրդողանի հայտարարության մեջ նշվում են Կովկասում խաղաղության ու անվտանգության լիակատար վերականգնումը, տարածաշրջանում տնտեսական համագործակցության ու էներգետիկ անվտանգության ապահովումը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։