486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Անկարան փորձեց օգտագործել Գյուլի այցը Երևան՝ որպես Թուրքիայի նկատմամբ վստահության ձևավորման հնարավորություն
18:28
10 Սեպտեմբերի 2008

Անկարան փորձեց  օգտագործել Գյուլի այցը Երևան՝ որպես Թուրքիայի նկատմամբ վստահության ձևավորման  հնարավորություն, գտնում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ Հայաստան ժամանեց իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հրավերով, սեպտեմբերի 6-ին։ Հրավերի համար առիթ հանդիսացավ Երևանում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում։ Խաղի ավարտից հետո թուրք ղեկավարը հրավիրեց իր հայ գործընկերոջը ներկա գտնվելու 2009թ. հոկտեմբերի 14-ին Ստամբուլում կայանալիք երկու երկրների ֆուտբոլային ընտրանիների պատասխան խաղին։

 «Թուրքական դիվանագիտությունն այնքան հաջողված եղավ, որ կարողացավ թուրք ղեկավարի՝ Երևան այցի արդյունքում նախապես որոշակի վստահություն ապահովել Հայաստանի քաղաքական շրջանակներում»,- չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Մելքոնյանը։

Պատմաբանը նշեց, որ Հայաստանը, հայտնվելով տարածաշրջանային գործընթացներից դուրս, որոշ շրջանակներում ակամա ընկալվում է որպես տարածաշրջանում «ապակայունության աղբյուր»։

Բացի այդ, ըստ նրա, այն ֆոնի ներքո, որ Հարավային Օսեթիայի հայտնի դեպքերից հետո Ռուսաստանի դերը տարածաշրջանում մեծացավ, Թուրքիան շտապեց օգտվել Հայաստանի նախագահի Երևան այցելելու հրավերից՝ գնահատելով վերջինիս որպես Ռուսաստանի ռազմավարական գործընկեր տարածաշրջանում։ -0- Ն.Ա.

հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ 

Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։

Բացի այդ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում Թուրքիան ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշում է զբաղեցնում։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։