486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը երկբևեռ խաղաղության վերականգնման հաջող փորձ կատարեց. հայ պատմաբան
17:55
10 Սեպտեմբերի 2008

Զորքը Հարավային Օսեթիայի տարածք մտցնելով՝ Ռուսաստանը երկբևեռ խաղաղությունը վերականգնելու հաջող փորձ կատարեց, կարծում է Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։    

Վրացական կողմը օգոստոսի 8-ին ռազմական գործողություններ էր ծավալել Հարավային Օսեթիայիում, որի ընթացքում, հարավօսական աղբյուրների տվյալների համաձայն, մահացել է մոտ մեկուկես հազար մարդ։ Ռուսաստանն իր զորքերն ուղարկել էր պաշտպանելու խաղաղ բնակչությանը, որոնցից շատերը Ռուսաստանի քաղաքացիություն ունեին։ Օգոստոսի 12-ին հայտարարվեց Վրաստանին խաղաղության ստիպելու օպերացիայի ավարտի մասին։ Դրանից հետո, հիմնվելով երկու պետությունների իշխանությունների ուղերձներին, Մոսկվան ճանաչեց Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը՝ նրանց հետ հաստատելով դիվանագիտական հարաբերություններ։

«Թուրքիան, որը վերջին շրջանում ոչ մի քայլով չի հեռացել իր «մերժման քաղաքականությունից»՝ կապելով դա Հայաստանի համապատասխան դիրքորոշման հետ, այսօր լրջորեն մտահոգված է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գործնական ակտիվացմամբ»,- չորեքշաբթի Մելքոնյանն ասաց լրագրողներին։

Նա նշեց, որ դա հաշվի առնելով՝ Թուրքիայում, Ադրբեջանում և Վրաստանում պարզ դարձավ, որ այն տնտեսական ծրագրերը, որոնք ծրագրվել էին ու իրականացվել առանց Հայաստանին ներգրավելու, խոսքը մասնավորապես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի մասին է, կարող են և չգործել։

Ընդ որում, ինչպես կարծում է պատմաբանը, Հայաստանը, անգամ գտնվելով բավականին բարդ հանգամանքներում, կարող է հարևան երկրների համար մտահոգության լուրջ առիթ հանդիսանալ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։