484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կարող է գործածել իրանական գազը 2008 թ.-ի նոյեմբերից
16:17
10 Սեպտեմբերի 2008

Հայաստանը կարող է սկսել իրանական գազը գործածել 2008 թ.-ի նոյեմբերից, հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։  

Նախարարի խոսքերով, Իրան-Հայաստան գազատարը կառուցված է, իսկ գազատարի անցունակության բարձրացմանն ուղղված աշխատանքները Քաջարան-Արարատ հատվածում կավարտվեն մոտավորապես 2008-ի նոյեմբերին։ 

«Շինարարությունը հիմնականում ավարտված է, և շուտով կսկսվեն գազատարի փորձարկման աշխատանքները, որոնց ավարտից հետո Հայաստանը կկարողանա ամբողջ թափով օգտագործել գազատարը, ինչը թույլ կտա ամեն տարի 2,3-2,5 մլրդ խորանարդ մետր գազ մատակարարել հանրապետություն»,- չորեքշաբթի Մովսիսյանն ասաց լրագրողներին։

Սակայն, ինչպես նշեց նախարարը, թե որքանով երկիրը կօգտագործի գազատարն ու ինչպիսի ծավալով, կախված կլինի պահանջարկից։  

«Անհրաժեշտության դեպքում Հայաստանը 2008 թ.-ի նոյեմբերից կկարողանա օգտագործել իրանական գազը, եթե հանրապետությանը մատակարարվող ռուսական գազի ծավալները բավարար չլինեն»,- ասաց Մովսիսյանը։  

Նա նշեց, որ իրանական կողմը հայտարարել է հոկտեմբերից Հայաստանին գազ մատակարարելու իր պատրաստակամության մասին, սակայն Հայաստանը կօգտվի տվյալ առաջարկությունից միայն անհրաժեշտության դեպքում։

«Իրան-Հայաստան գազատարի շինարարությամբ մենք լուծեցինք Հայաստանի էներգետիկ անվտանգության խնդիրը, ինչը  թույլ է տալիս ֆորս-մաժորային հանգամանքներում գազի մատակարարում ապահովել, որպեսզի բնակչության և արդյունաբերության համար ցնցումներ չլինեն»,- ասաց Մովսիսյանը։

Հնարավոր ֆորս-մաժորային հանգամանքների թվում նախարարը նշեց գազատարի վթարները, անկայուն իրավիճակը տարածաշրջանում, տեխնիկական խնդիրները, ճնշման պակասը ցանցում, մատակարարման հետ կապված խնդիրները։

«Ցանկացած ֆորս-մաժորային հանգամանքներում մենք պատրաստ կլինենք գազամատակարարում ապահովել»,- ասաց Մովսիսյանը։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն  Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման մենաշնորհային իրավունք ունի։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, այժմ նրա կապիտալը կազմում է 900 միլիոն դոլար, բաժնետերերն են «Գազպրոմ» ԲԲԸ-ն (72,16% բաժնետոմս), ՀՀ էներգետիկայի նախարարությունը (22,78%) և «Իտերա» նավթագազային ընկերությունը (5,06%)։

Իրան-Հայաստան 204,51 կմ երկարությամբ գազատարի շինարարությունը թույլ կտա ընդլայնել բնական գազի մատակարարման ռեսուրսային բազան և երկրորդ տեխնոլոգիական մուտքն ապահովել ՀՀ։ Իրան-Հայաստան գազատարի առաջին՝ Մեղրի-Քաջարան 40 կիլոմետրանոց հատվածը շահագործվեց 2007թ. մարտի 19-ին։

Իրան-Հայաստան գազատարի կառուցման ընդհանուր արժեքը գնահատվում է 220-250 միլիոն դոլար։ Սկզբնական փուլում Հայաստանը ամեն տարի Իրանից կստանա մոտ 400 մլն. խոր.մ. գազ՝ այդ ցուցանիշը մինչև 2,3 մլրդ. խոր.մ.-ի ավելացնելու հեռանկարով։ Համաձայնագիրը նախատեսում է, որ 20 տարվա ընթացքում Իրանը Հայաստանին կմատակարարի 36 մլրդ. խոր.մ. բնական գազ՝ համաձայնագրի ժամկետը մինչև հինգ տարի երկարացնելու և գազի մատակարարման ընդհանուր ծավալը մինչև 47 մլրդ. խոր.մ.-ի հասցնելու հնարավորությամբ։

Գազի ամբողջ ծավալը նախատեսվում է վերամշակել էլեկտրաէներգիայի՝ նախատեսված Իրան արտահանելու համար՝ հետևյալ հաշվարկով՝ 3 կվ/ժ՝ 1 խոր.մ բնական գազի դիմաց, ինչպես նաև Հայաստանի ներքին օգտագործման համար։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։