480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ լրացումներ է մտցրել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում
14:58
10 Սեպտեմբերի 2008

ՀՀ խորհրդարանը չորեքշաբթի  տեղի ունեցած նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթը, որը նախատեսում է անցում թվային հեռարձակման։ Ինչպես տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, թվային հեռարձակմանն անցնելը Հայաստանի պարտավորությունն է՝ Միջազգային հեռահաղորդակցության միության առջև։

«Միության կողմից սահմանված՝ թվային անցման վերջնաժամկետը 2015 թ.-ն է։ Սակայն եվրոպական երկրներում թվայնացումը կավարտվի 2010-2012 թթ.-ին, և Հայաստանը միջազգային զարգացումներից հետ չմնալու խնդիր ունի։ Թվային հեռարձակմանն անցնելու արդյունքում հեռուստացույցը կվերածվի ինքնատիպ համակարգչի, և մենք կկարողանանք ոչ միայն դիտել տարբեր ծրագրեր, այլև ընտրություն կատարել», - ասաց Երիցյանը։

Նախարարի խոսքերով, թվային հեռարձակման անցնելու շնորհիվ կապահովվի նաև մուտք Ինտերնետ։ Երիցյանը հավաստիացրեց, որ Հայաստանը ի վիճակի է արդեն 2010 թ.-ին սկսել լայնամասշտաբ աշխատանքներ՝ անալոգային հեռարձակումից  թվային ձևաչափի անցնելու ուղղությամբ, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է գնահատել այս ամեն համար անհրաժեշտ ծախսերը։

Ինչպես կարծում է ՀՀ էկոնոմիկայի նախարարը, նման հաշվարկները հնարավորություն կտան սահուն անցում կատարել և չխախտել հեռարձակողների իրավունքները։ «Ծրագիրը բավականին հավակնոտ է և նախատեսում է մասնագիտական աուդիտի անցկացում, գործողությունների հստակ ծրագրի կազմում», - նշեց Երիցյանը։

Միաժամանակ նախարարն ավելացրեց, որ փոփոխությունների նախագծով առաջարվկում է վերանայել հեռուստառադիոհեռարձակման լիցենզիաների տրամադրման կարգը։ Մասնավորապես, ենթադրվում է մինչև 2010 թ.-ը չհայտարարել հեռուստառադիոհեռարձակման  լիցենզավորման նոր մրցույթ և 2008-2010 թթ. ընկած ժամանակահատվածում հեռարձակման համար լիցենզիաներ տրամադրել միայն երկու տարի ժամկետով՝ ներկայիս յոթ տարվա փոխարեն։

«Այսպիսով, 2010 թ.-ին հեռուստառադիոհեռարձակման մրցույթի հայտարարման ժամանակ բոլոր ընկերությունների առջև հավասար պայմաններ կդրվեն», - ասաց Երիցյանը։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։