481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
2009 թ.-ին կենսաթոշակների և նպաստների բարձրացման նպատակով Հայաստանի պետբյուջեից լրացուցիչ կտրամադրվի 80 մլն դոլար
12:53
10 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2009 թ.-ին կենսաթոշակների և նպաստների բարձրացման նպատակով Հայաստանի պետբյուջեից լրացուցիչ կտրամադրվի 24 մլրդ դրամ (80 մլն ԱՄՆ դոլար), ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը։

«Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման հետ զուգահեռ մոտ ժամանակներս կառավարությունը կշարունակի կենսաթոշակների բարձրացման քաղաքականությունը։ Արդեն պատրաստ է կառավարության որոշման փաթեթը, որով նախատեսված է 2009 թ.-ի հունվարի 1-ից բարձրացնել կենսաթոշակները», - ասաց նա չորեքշաբթի՝ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նախարարը տեղեկացրեց, որ բազային կենսաթոշակը 5000 դրամից (17 ԱՄՆ դոլար) կդառնա 5800 դրամ (19 ԱՄՆ դոլար), հիմնական կենսաթոշակը 6800 դրամից (22 ԱՄՆ դոլար) կդառնա 7950 դրամ (26 ԱՄՆ դոլար), իսկ ապահովագրական ստաժի տարեկան չափը կկազմի 455 դրամ (1,5 ԱՄՆ դոլար)՝ 395 դրամի (1,3 ԱՄՆ դոլար) փոխարեն։

Համբարձումյանի խոսքերով, այս բարձրացումների արդյունքում ապահովագրական կենսաթոշակի միջին չափը կաճի 17,6 տոկոսով և կկազմի 25 700 դրամ (85 ԱՄՆ դոլար)՝ 2008 թ.-ի 21900 դրամի (72 ԱՄՆ դոլար) փոխարեն։

Միաժամանակ միջին սոցիալական կենսաթոշակի չափը կավելանա 16 տոկոսով և կկազմի 10200 դրամ (34 ԱՄՆ դոլար)՝ 2008 թ.-ի 8800 դրամի (29 ԱՄՆ դոլար) փոխարեն։

Նախարարն ավելացրեց, որ շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների համար կենսաթոշակի միջին չափը կավելանա 15,2 տոկոսով և կկազմի 20400 դրամ (68 ԱՄՆ դոլար)՝ 2008 թ.-ի 17700 դրամի (59 ԱՄՆ դոլար) փոխարեն։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: