478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների ստեղծման ժամանակ ի հայտ են գալիս մի շարք խնդիրներ. փոխնախարար
12:45
10 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների ստեղծման ժամանակ պետական կառույցները բախվում են մի շարք խնդիրների, հայտարարել է ՀՀ բնապահպանության առաջին փոխնախարար Սիմոն Պապյանը։

«Երկու նոր պահպանվող գոտիների նախագծերն արդեն պատրաստ են, այդ թվում նաև «Ջերմուկ» հատուկ պահպանվող տարածքները, սակայն դրանց բացման համար անհրաժեշտ է մի շարք խնդիրներ լուծել , - ասաց Պապյանը՝ ելույթ ունենալով չորեքշաբթի բացված «Հայաստանի կենսաբազմազանություն և բնության հատուկ պահպանվող տարածքներ» թեմայով գիտաժողովի ժամանակ։

Գիտաժողովն անցկացվում է հանրապետության երեք խոշոր արգելոցների ու պարկերի՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, «Շիկահող» պետական արգելոցի և «Դիլիջան» ազգային պարկի հիմնադրման՝ սեպտեմբերին նշվող 50-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպվող հոբելյանական միջոցառումների շրջանակներում։

Խնդիրների թվում փոխնախարարը նշեց առանձին անհատների կողմից այդ տարածքների սեփականաշնորհումը, ինչպես նաև շահերի բախումը։ Խոսելով վերջին շրջանում իրականացված աշխատանքի մասին՝ Պապյանն ավելացրեց, որ այս բնագավառում նշվում են դրական միտումներ։

«Ֆինանսական հոսքերն ավելացել են, աշխատողների աշխատավարձը ևս բարձրացել է։ Բացի այդ, բարելավվել են տեխնիկական սարքավորումները», - ասաց նա։

Միաժամանակ փոխնախարարը կոչ արեց գիտնականներին՝ ակտիվ մասնակցել բնապահպանության բնագավառում հետագա ծրագրերի մշակման գործում։

«Մասնագետների կարծիքը մեզ համար կարևոր է, մասնավորապես, Սևանա լճի հարցի հետ կապված, ինչպես նաև ձկան պաշարների փոքրացման հարցում», - ասաց նա։

ՀՀ բնապահպանության նախարարության բիոռեսուրսների կառավարման վարչության պետ Արտաշես Զիրոյանն իր հերթին ավելացրեց, որ գիտաժողովի անցկացման նպատակը հատուկ պահպանվող բիոռեսուրսների հետագա զարգացման և կառավարման հետ կապված խնդիրների քննարկումն է։

«Այլ երկրների համեմատ՝ Հայաստանը հարուստ է բիոբազմազանությամբ։ Այսօրվա դրությամբ երկրում գրանցված է 3600 տեսակի բույս և շուրջ 17500 տեսակի կենդանի», - ասաց նա։

Նրա խոսքերով, նախարարությունն իր առջև խնդիր է դնում ոչ միայն պահպնել տեսակները, այլև մշակել էկոհամակարգային մոտեցում և զարգացնել հասարակության բնապահպանական կրթությունը։

Խոսրովի անտառը գտնվում է Հայաստանի հարավում, ստեղծված է 29,2 հազար հա մակերեսի վրա բարձրլեռնային եզակի լանդշաֆտները (1600-2315 մ)՝ լեռնային անտառները, նոսր անտառները և ենթաալպիական մարգագետինները, պահպանելու համար։ Արգելոցի տարածքում աճում է բույսերի 1500 տեսակ, ապրում են 40 տեսակ կաթնասուններ, 130 տեսակ թռչուն, 32 տեսակ սողուն, 5 տեսակ երկկենցաղ։ Հազվագյուտ տեսակներից են հայկական մուֆլոնն ու բեզոարյան այծը։

Շիկահողի արգելոցը զբաղեցնում է 10 հազար հա մակերես։ Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված են արգելոցի բուսականության 18 տեսակներ, իսկ եզակի վայրի կենդանիներից այստեղ հանդիպում են կովկասյան ընձառյուծ, արջ, վայրի այծ, հայկական մուֆլոն, բեզոարյան այծ և հնդկական խոզուկ։  

Դիլիջանի ազգային պարկը գտնվում է հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում, Երևանից 110 կմ հեռավորության վրա։ Այդ շրջանը հայտնի է խիտ անտառներով, հանքային աղբյուրներով և հինավուրց մենաստաններով։ Արգելոցի մակերեսը 33,7 հազար հա է։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: