480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+26
Եղանակը Երևանում
Հայ
Մի շարք հասարակական կազմակերպություններ դժգոհություն են հայտնում հեռուստառադիոհեռարձակման լիցենզիաների տրամադրման ժամկետների փոփոխության կապակցությամբ
11:53
10 Սեպտեմբերի 2008

Երևանի մամուլի ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությաունը, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, «Ֆեմիդա» հասարակական կազմակերպությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում դժգոհություն են արտահայտել հեռուստառադիոհեռարձակման լիցենզիաների տրամադրման ժամկետների փոփոխության կապակցությամբ։

ՀՀ խորհրդարանը երեքշաբթի տեղի ունեցած նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ քննարկել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որը, մասնավորապես, նախատեսում է հեռուստառադիոհեռարձակման լիցենզիաների տրամադրման կարգի վերանայում։ Մասնավորապես, ենթադրվում է 2008-2010 թթ. ընկած ժամանակահատվածում հեռարձակման համար լիցենզիաներ տրամադրել միայն երկու տարի ժամկետով՝ ներկայիս յոթ տարվա փոխարեն։

«Մենք անընդունելի ենք համարում այս օրինագիծը, որի համաձայն մինչև 2010 թ.-ի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթներ չեն իրականացվի։ Այսինքն, մինչև 2011 թ.-ի հունվարը որևէ նոր հեռարձակող կազմակերպություն լիցենզիա ստանալու հնարավորություն չի ունենա», - ասվում է նախօրեին «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված համատեղ հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ նման օրենքի ընդունումը հանգեցնելու է նրան, որ մենք թվային հեռարձակման ժամանակաշրջան ենք մտնելու ցածրորակ, հանրության պահանջներին և միջազգային չափանիշներին չհամապատասխանող, մենաշնորհացված, հետևաբար և` հեշտ կառավարելի հեռարձակողներով:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին փաթեթը նաև նախատեսում է մինչև 2015 թ.-ը անալոգային համակարգը փոխարինել թվայինով։ Ինչպես տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, թվային հեռարձակմանն անցնելը Հայաստանի պարտավորությունն է Միջազգային հեռահաղորդակցության միության առջև։

«Մենք` լրագրողական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, հայտարարում ենք, որ կառավարության այս նախաձեռնությունը որևէ ընդհանուր բան չունի ոչ հեռարձակողների, ոչ սպառողների, ոչ պետության շահերի պաշտպանության հետ և ընդամենը լիցենզավորման մրցույթներից` որպես ավելորդ «գլխացավանքից» ազատվելու մի փորձ է», - նշվում է հայտարարության մեջ։

Փաստաթղթի հեղինակները կոչով դիմել են երկրի իշխանություններին «հաշվի առնելով ոլորտի խնդիրների բարդությունը՝ բարեփոխումների նկատմամբ դրսևորել համակարգված մոտեցում և մինչև որևէ օրինագծի հավանություն տալը կազմակերպել թափանցիկ, ընդգրկուն, բազմակողմանի քննարկում` ներգրավելով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների»։

«Մենք կոչ ենք անում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին` դեմ քվեարկել ներկայացված նախագծին», - ասվում է հայտարարության մեջ։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: