486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Մինչև 2010 թ.-ը Ռոսատոմն ակնկալում է Հայաստանում ուրանի իրական պաշարների ամբողջական պատկեր ունենալ. Կիրիենկո
20:10
09 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիան ակնկալում է մինչև 2010 թ.-ը Հայաստանի տարածքում ուրանի իրապես հանվող պաշարների ամբողջական պատկեր ունենալ, հայտարարեց «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն։  

Երեքշաբթի Երևանում կայացել է հայ-ռուսական համատեղ ձեռնարկության՝ երկրաբանահետախուզական աշխատանքների, ուրանի արդյունահանման և վերամշակման «Հայ-ռուսական լեռնահանքային ընկերություն» ՓԲԸ-ի գրասենյակի բացումը։  

«Մեր կանխատեսումն այն է, որ համատեղ ձեռնարկության գործունեությունը նվազագույնը պետք է Հայաստանին լիովին ապահովի բնական ուրանով, ինչը էներգետիկ անվտանգության գործոն է»,- երեքշաբթի Երևանում համատեղ գրասենյակի բացման արարողության ընթացքում լրագրողներին ասաց Կիրիենկոն։   

Նրա խոսքերով, ընկերությունը, որի ստեղծման մասին որոշումն ընդունվել է ընթացիկ տարվա հուլիսի 10-ին, արդեն սկսել է գործել։

«Այսօրվա դրությամբ համատեղ ձեռնարկությունն արդեն մշակել է երկրաբանահետախուզական աշխատանքների տեխնիկական առաջադրանք, որը փոխանցվել է Էներգետիկայի նախարարություն։  Մոտ ժամանակներում պետք է արտոնագիր տրվի, և մենք կարծում ենք, որ արդեն ընթացիկ տարվա հոկտեմբեր-նոյեմբերին համատեղ ձեռնարկությունը դաշտում գործի կանցնի»,- հայտնեց նա՝ավելացնելով, որ հորատման աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի, քանի որ նպատակահարմար չէ դրանք սկսել ձմռանը։  

Հայաստանի տարածքում ուրանի պաշարները, փորձագետների կանխատեսումներով, 30-60 հազար տոննա են կազմում։

Կիրիենկոն նշեց, որ Ռուսաստանի կողմից նախագծի ֆինանսավորումը 3 մլն ԱՄՆ դոլար է կազմում, ընդ որում ակնկալվում է, որ ֆինանսավորման ընդհանուր ծավալից 200 հազար դոլար կհաջողվի յուրացնել արդեն ընթացիկ տարում։  

«Մենք աշխատանքին պատրաստվել ենք նախօրոք, անցյալ ժամանակահատվածում ստուգվել են բոլոր համատեղ արխիվները, մեր մասնագետներն արդեն անցել են քարտեզում նշված առանցքային հանքավայրերով, և մինչև 2010 թ.-ը մենք պետք է Հայաստանի տարածքում ուրանի իրապես հանվող պաշարների ամբողջական պատկեր ունենանք»,- ընդգծեց նա։   

Ընդ որում «Ռոսատոմի» գլխավոր տնօրենն ավելացրեց, որ այդ բոլոր աշխատանքներին առավելագույն ռեժիմով կներգրավվեն Երևանի խոշորագույն ձեռնարկությունների մասնագետները։

«Հայաստանի համալսարաններում և Գիտությունների ազգային ակադեմիայում շատ բարձրակարգ մասնագետներ կան, այդ իսկ պատճառով այն ամենն, ինչ կարող են անել տեղի մասնագետները, հենց նրանք էլ կանեն»,- ընդգծեց նա։  

Համատեղ ձեռնարկության ստեղծմամբ Ռուսաստանն ու Հայաստանը 2008-ի փետրվարի 6-ից անցան երկրաբանահետախուզական աշխատանքների, ուրանի արդյունահանման և ուրանի հանքերի վերամշակման ոլորտներում համագործակցության մասին հուշագրում նշված պայմանավորվածությունների պրակտիկ իրականացման հերթական փուլին և Հայաստանի ուրանի հումքային բազայի զարգացմանն ուղղված 2008 թ.-ի գործողությունների ծրագրի իրականացմանը։ Վերոհիշյալ հուշագիրը սահմանում է այդ ոլորտում փոխգործակցության հիմնական սկզբունքները։  --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: