486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի նախագահին Երևան հրավիրելը դիվանագիտական խելամիտ քայլ էր. պատգամավոր
19:50
09 Սեպտեմբերի 2008

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին Հայաստան հրավիրելը դիվանագիտական խելամիտ քայլ էր, որը խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների ապագա զարգացմանը, կարծում է «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունից Աժ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Մինչ այժմ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշումը կառուցողական չէր, այդ թվում նաև ԼՂՀ հարցում։ Եթե մենք ցանկանում ենք հայ-թուրքական հարաբերությունների նոր դարաշրջան բացել, ապա անհրաժեշտ է , որ Թուրքիան վերանայի իր դիրքորոշումներն ու նախաձեռնած քայլերը»,- երեքշաբթի լրագրողներին ասաց նա։

Սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ Հայաստան էր ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով՝ Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը միասին դիտելու։

Հովհաննիսյանը նշեց նաև, որ տեղեկություններ չունի այցի հետ կապված նախապատրաստական միջոցառումների և բանակցությունների ընթացքում կողմերի ձեռք բերած փոխզիջումների մասին։

«Սակայն չի կարելի հավատալ պատրանքների, թե մեկ-երկու այցով և 90 րոպեանոց ֆուտբոլային խաղով կարելի է լուծել հայ-թուրքական խնդիրները, եթե կողմերը պատրաստ չեն տարաձայնություն առաջացնող բոլոր խնդիրների քննարկմանը»,- նկատեց պատգամավորը։

Խորհրդարանականի խոսքերով, որքան էլ կարևոր լինի համագործակցությունը Հայաստանի և Թուրքիայի միջև, դրան հասնել հնարավոր չէ առանց քաղաքական կամքի և կողմերի վճռականության։

Հովհաննիսյանը միևնույն ժամանակ ընդգծեց, որ հայ-թուրքական հարաբերությունների բանակցային սեղանին պետք է դրվի նաև հայկական մշակութային ժառանգության, պատմության ճանաչման հարցը։

«Հայաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունների հաստատման հարցում պետք է հետևողական լինել»,- ավելացրեց Հովհաննիսյանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ 

Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։

Բացի այդ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում Թուրքիան զբաղեցնում է ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշում ։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: