477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ԱԷԿ-ը գերազանց վիճակում է. Կիրիենկո
19:22
09 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Հայկական ատոմային էլեկտրակայանը գերազանց վիճակում է գտնվում, երեքշաբթի Երևանում ասաց «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։

«Հայկական ատոմային էլեկտրակայանը գերազանց վիճակում է գտնվում։ Ապահովված են դրա՝ հուսալի և անվտանգ շահագործման բոլոր պայմանները»,- «Նովոստի-Արմենիա» գործակալության համար երկրի ղեկավարի մամուլի ծառայությունում մեջբերեցին Կիրիենկոյի խոսքերը։

Հանդիպմանը քննարկվել են ատոմային էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր:

«Կողմերը գոհունակություն են հայտնել առկա փոխգործակցության մակարդակից և այն զարգացնելուն ուղղված ծրագրերի ընթացքից` նշելով, որ Հայաստանն ու Ռուսաստանն արդեն իսկ համատեղ մեծ փորձ են կուտակել այս ասպարեզում»,- նշեցին մամուլի ծառայությունից։

Զրուցակիցները խոսել են նաև ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման հնարավորությունների մասին, ինչպես նաև անդրադարձել են  Հայաստանում ուրանի հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքների կազմակերպման ընթացքին։

Գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին (երկրորդ բլոկը գործարկվել է 1980-ին)։ Ներկայումս գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝  407,5 ՄՎտ հզորությամբ։

Հայկական ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003-ի սեպտեմբերին 5 տարով անցել են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ հավատարմագրային կառավարմանը, որը ՌԱՈ «ԵԷՍ Ռոսիայի» (արժեթղթերի 60%) և «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի (40%) դուստր ձեռնարկությունն է: Մասնագետների գնահատականներով, կայանը կարող է գործել մինչև 2016-ը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: