486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Եղիշե Չարենցի՝ ռուսերեն թարգմանված ժողովածուի շնորհանդեսը կկայանա Երևանում
19:09
09 Սեպտեմբերի 2008

Հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի «Մահն արհամարհողը, ապառաժ արարողը» ռուսերեն թարգմանված պոեմների և բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը կկայանա չորեքշաբթի Երևանում, հայտնեց Ռուս-հայկական բարեկամության և համագործակցության ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը։

Նրա խոսքերով, միջոցառումը տեղի կունենա չորեքշաբթի Չարենցի տուն-թանգարանում Հայաստանում մեկանարկած Ռուսական խոսքի օրերի շրջանակներում։

«Այս գիրքը նախատեսված է երիտասարդների համար, և շատ շուտով այն կհայտնվի նաև Հայաստանի Հանրապետության դպրոցների և բուհերի գրադարաններում»,- ասաց Կրիվոպուսկովը երեքշաբթի ռուս և հայ մտավորականության ներկայացուցիչների մասնակցությամբ Ռուսական խոսքի օրերի բացման հանդիսավոր արարողությանը։

Կրիվոպուսկովի խոսքերով, Խորհրդային Միության փլուզման ժամանակներից Հայաստանում, ցավոք սրտի, մեծացել է մի սերունդ, որը չի ճանաչում իր գրողներին, էլ չենք խոսում ռուսների մասին, այն դեպքում, երբ հայերի համար «գիրքը հացից թանկ է եղել»։

Եղիշե Չարենցի պոեմների և բանաստեղծությունների ռուսերեն ժողովածուն հրատարակվել է Ռուս-հայկական բարեկամության և համագործակցության ընկերության կողմից։ Ընկերության հիմնական նպատակը երկու ժողովուրդների միջև վստահության և բարեկամության հաստատումն է, Հայաստանի և Ռուսաստանի կազմակերպությունների և ձեռնարկատիրական շրջանակների միջև մշակութային, գիտական, գործարար և այլ շփումների ընդլայնումը։

Սեպտեմբերի 9-15-ն անցկացվող Ռուսական խոսքի օրերի շրջանակներում ծրագրված են ռուսական պատվիրակության անդամների հանդիպումները հայ ուսանողների, ռուսաց լեզվի ուսուցիչների հետ, գրական երեկոներ, Չարենցի «Մահն արհամարհողը, ապառաժ արարողը» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը, Հայաստանում «Լիտերատուրնայա գազետա» թերթի թղթակցական կետի բացում, ինչպես նաև Յուրի Պոլյակովի «Աֆրոդիտեի ձախ կուրծքը» ներկայացման պրեմիերան։

Ռուսական պատվիրակության կազմում են գրողներ, թատերագետներ, «Լիտերատուրնայա գազետայի» գլխավոր խմբագիր Յուրի Պոլյակովը, գրող, ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեի համանախագահ Անդրեյ Նույկինը, գրող, թատերագետ, ՌՀԲՀՄ վարչության անդամ Կիմ Բակշին, պոետ, արձակագիր, Ռուսաստանի գրողների միության քարտուղար Նիկոլայ Պերեյասլովը, պոետ, «Յունոստ» ամսագրի գլխավոր խմբագիր Վալերի Դուդարյովը, Ռուսաստանի մշակույթի և արվեստի այլ հայտնի գործիչներ։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։