478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը Հունաստանին եվրաինտեգրացիայի գծով առաջնային գործընկեր է համարում. Պաշտպանության նախարարություն
16:26
09 Սեպտեմբերի 2008

Հայաստանը, որդեգրելով զարգացման եվրոպական ուղին, եվրոպական կառույցներին ինտեգրվելու իր քաղաքականության մեջ Հունաստանին դիտում է որպես առաջնային գործընկեր, ասաց հայկական պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը։  

«Հունաստանի հետ համագործակցության զարգացումը մեծ նշանակություն ունի նաև տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում»,- ասաց Օհանյանը Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Կորինթիոսիի և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Անաստասիոս Մելեթուղլուի հետ հանդիպման ընթացքում։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արեմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, դեսպան Ի.Կորինթիոսին այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորելով՝ Օհանյանը հույս հայտնեց, որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում էլ ավելի կընդլայնվի երկու երկրների միջև ռազմական և ռազմաքաղաքական համագործակցությունը։  

Նախարարի խոսքերով, ուրախալի է նաև Հայաստանում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդի պաշտոնում մեկ այլ փորձառու սպայի նշանակումը, «որը ջանք ու եռանդ չի խնայի համագործակցության հետագա զարգացման գործում»:

Ապա կողմերը փաստեցին, որ 1993թ.-ից սկզբնավորված համագործակցությունն ընթանում է շարունակական ընդլայնման ուղիով:

Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների համատեքստում ռազմական, ռազմատեխնիկական և ռազմաուսումնական համագործակցության ներկա վիճակին, կողմերը կարևորեցին նաև այդ համագործակցության խորացման անհրաժեշտությունը, ինչը զգալի է հատկապես ռազմական կրթության և խաղաղապահ առաքելության ոլորտներում` 1993թ.-ից ի վեր ՀՀ զինված ուժերի շարքերն են համալրել Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններն ավարտած 75 սպաներ:

Ս.Օհանյանը հավելեց նաև, որ անգնահատելի է հունական կողմի աջակցությունը խաղաղապահ գումարտակի կազմավորման, ուսուցման և նյութատեխնիկական ապահովման գործում:

Իր հերթին դեսպանը գոհունակություն հայտնեց հունական ստորաբաժանման կազմում Կոսովոյում խաղաղարար առաքելություն իրականացնող հայկական խաղաղապահ վաշտի մասնագիտական բարձր պատրաստվածության համար:

Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ, կողմերը կարևորեցին խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհը: Քննարկվեցին նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերը մտքեր փոխանակեցին մեր երկրի զինված ուժերում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը: