478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հոկտեմբերին Երևանում կկանգնեցվի Վիլյամ Սարոյանի հուշարձանը
15:28
09 Սեպտեմբերի 2008

Հոկտեմբերին Երևանում կկանգնեցվի ամերիկահայ հայտնի գրող Վիլյամ Սարոյանի հուշարձանը, հայտնեց ՀՀ մշակույթի նախարարության Մշակութային քաղաքականության վարչության պետ Կարո Վարդանյանը։

«Նախատեսվում է հուշարձանը կանգնեցնել մայրաքաղաքի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցների խաչմերուկում»,- երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին հայտնեց Վարդանյանը։

Ըստ նրա, հուշարձանի հեղինակն է հանրահայտ ճարտարապետ Դավիթ Երևանցին, իսկ բացման արարողությունը տեղի կունենա 2008թ.-ին Սարոյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։

Վարչության պետը նշեց, որ Հայաստանում հոբելյանական միջոցառումների շարքն անցկացվում է տարեսկզբից, 2007թ.-ին ստեղծված կառավարական հանձնաժողովի հովանու ներքո։

Վարդանյանն ընդգծեց, որ հոբելյանական միջոցառումները նպատակ ունեն երիտասարդ սերնդին ներկայացնել Սարոյանի հարուստ ժառանգությունը։ «Չէ՞ որ Սարոյանը մեր ժողովրդի ազգային արժեքն է, ինչպես նաև համաշխարհային գրականության ժառանգության մի մասը»,- հավելեց նա։

Անդրադառնալով առաջիկա միջոցառումներին՝ Վարդանյանը հայտնեց, որ «ՀայՖեսթ» (“HighFest”) Միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Հայաստանում նախատեսված է Սարոյանին նվիրված հատուկ ծրագիր։ «Փառատոնի մասնակից թատերախմբերը կներկայացնեն Սարոյանի ստեղծագործությունների մոտիվներով բեմադրություններ»,- պարզաբանեց նա։

Բացի այդ, տարվա ընթացքում կկազմակերպվեն տարբեր ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ և թատերական բեմադրություններ՝ Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա։

Հանդիսության կուլմինացիա կդառնա հոկտեմբերի 10-ին Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում կայանալիք միջոցառումը։

Մշակութային ծրագրերին զուգընթաց հոբելյանի շրջանակներում Հայաստանի ուսումնական հաստատություններում կանցկացվեն նաև բաց դասեր, իսկ Հայաստանի մի շարք բուհերի ուսանողներ կստանան անվանական կրթաթոշակներ։

Միաժամանակ Վարդանյանը նշեց, որ հոբելյանական միջոցառումերն անցկացվում են նաև գրողի հայրենիքում՝ Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում։

«Այդ միջոցառումները կազմակերպվում են համարյա ամեն օր։ Եվ, բացի մշակութային միջոցառումներից, Ֆրեզնոյում կազմակերպվել են հեծանվային արշավներ, քանի որ Սարոյանը շատ էր սիրում ճանապարհորդել հեծանվով»,- հավելեց նա։

Հայտնի հայ գրող Վիլյամ Սարոյանի 100-ամյակը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2008-2009 թթ.-ի հոբելյանների պատվավոր ցանկում։ Ամերիկահայ արձակագիր և թատերագիր Վիլյամ Սարոյանը (1908-1981) ծնվել է Ֆրեզնոյում՝ հայ արտագաղթյալների ընտանիքում։

Նա սկսեց հռչակ վայլել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ» իր առաջին ժողովածուից հետո, որը հրատարկվել էր Story ամսագրում։ Սարոյանի առաջին պիեսը՝ «Իմ սիրտը լեռներում է» լույս է տեսել 1939 թ.-ին։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: