484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մեկնարկել են «Ռուսական խոսքի օրերը»
15:15
09 Սեպտեմբերի 2008

Հայաստանում մեկնարկել են «Ռուսական խոսքի օրերը»։

«Ռուսական խոսքը նախևառաջ իր մեջ ամփոփում է ռուսական մշակույթը, որը մեզ համար միշտ հետաքրքիր է, որը մշակել է հզոր հոգևոր փորձ, և մենք ավանդաբար  փոխադարձաբար սնվում ենք այդ փորձով», - երեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը։

Նա նշեց, որ եթե 2007 թ.-ին Օրերի շրջանակում ռուսական պատվիրակությունը Երևան էր բերել երեք հրատարակություն՝ Հայկական պատմվածքների ժողովածուն, Հայկական վիպակը և Հայկական պոեզիայի հատորյակը, ապա այս տարի ռուսական կողմի նվերը կլինի մեծանուն հայ պոետ Եղիշե Չարենցի «Մահն արհամարհողը, ապառաժ արարողը» բանաստեղծությունների  ժողովածուի ռուսերեն թարգմանությունը։

Ռուս-հայկական բարեկամության և համագործակցության միության (ՌՀԲՀՄ) նախագահ, ՌԴ գրողների և լրագրողների միության անդամ, ռուսական պատվիրակության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը նշեց, որ հայկական և ռուսական հասարակության համար կարևոր է երկու երկրների բնակչությանը ծանոթացնել միմյանց գրականության հետ, ինչ նպատակով էլ կազմակերպվում են թարգմանություններ և հայ գրողների հրատարակությունները Ռուսաստանում, ինչպես նաև Հայաստան են բերվում ռուս ժամանակակից գրողների ստեղծագործությունների ժողովածուներ։

«Այս տարի մենք նվիրում ենք մեկ, բայց ինչպիսի գիրք՝ մեծանուն հայ գրող Եղիշե Չարենցի հավաքածուն։ Մենք վստահ ենք, որ ռուսաց լեզվի միջոցով Չարենցը մուտք կգործի մեր ողջ քաղաքակրթության գրական աշխարհ», - ասաց Կրիվոպուսկովը։

Նա նաև ավելացրեց, որ հասարակությունը մեծ ուշադրություն է դարձնում երկու երկրների տեղեկատվական, մշակութային և գրական կապերին։ «Այսօր կարելի է ասել, որ Ռուսական խոսքի օրերը կենսունակ եղան հայկական հողի վրա և դարձան  ավանդական», - ասաց ՌՀԲՀՄ նախագահը։

Սեպտեմբերի 9-15-ն անցկացվող Ռուսական խոսքի օրերի շրջանակներում ծրագրված են ռուսական պատվիրակության անդամների հանդիպումները հայ ուսանողների, ռուսաց լեզվի ուսուցիչների հետ, գրական երեկոներ, Չարենցի «Մահն արհամարհողը, ապառաժ արարողը» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը, Հայաստանում «Լիտերատուրնայա գազետա» թերթի թղթակցական կետի բացում, ինչպես նաև Յուրի Պոլյակովի «Աֆրոդիտեի ձախ կուրծքը» ներկայացման պրեմիերան։

Ռուսական պատվիրակության կազմում են գրողներ, թատերագետներ, «Լիտերատուրնայա գազետայի» գլխավոր խմբագիր Յուրի Պոլյակովը, գրող, ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեի համանախագահ Անդրեյ Նույկինը, գրող, թատերագետ, ՌՀԲՀՄ վարչության անդամ Կիմ Բակշին, պոետ, արձակագիր, Ռուսաստանի գրողների միության քարտուղար Նիկոլայ Պերեյասլովը, պոետ, «Յունոստ» ամսագրի գլխավոր խմբագիր Վալերի Դուդարյովը, Ռուսաստանի մշակույթի և արվեստի այլ հայտնի գործիչներ։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։