478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+21
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարի փոփոխությունը պայմանավորված է նրա աշխատանքի խիտ ժամանակացույցով
14:46
09 Սեպտեմբերի 2008

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ նա աշխատանքի բավականին խիտ ժամանակացույց ունի արտերկրում, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց «Ժառանգություն» խմբակցության նորընտիր ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։

Արմեն Մարտիրոսյանը նախօրեին, Հովհաննիսյանի առաջարկով, միաձայն ընտրվել է «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ղեկավար։

Խմբակցության նորընտիր ղեկավարը հիշեցրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը անդամ է հայկական երկու պատվիրակությունների՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում և ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայում։

«Հովհաննիսյանը եղել և մնում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը, իսկ  Հայաստանից նրա բացակայությունը չի հանգեցնի կուսակցության աշխատունակության անկման, ընդհակառակը, կուժեղացնի նրա ակտիվ գործունեությունը», - հայտարարեց Մարտիրոսյանը։

Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ գոյություն ունեն  միջազգային գործընթացներ, որտեղ «Ժառանգությունը» «չի կարող միայն իմիտացնել իր մասնակցությունը»։

Նա կարծում է, որ Հայաստանը գրագետ արտաքին քաղաքական քայլերի կարիք ունի, և Րաֆֆի Հովհաննիսյանը, տիրապետելով լայն դիվանագիտական կապերի, ծառայելու է Հայաստանի անվտանգության ապահովման և միջազգային ասպարեզում այս բնագավառում նրա շահերի պատշաճ ներկայացման գործին։

«Ժառանգություն» կուսակցությունը հիմնադրվել է ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից 2002 թ.-ին և գործում է Հայաստանի ողջ տարածքում։ Խորհրդարանում կուսակցությունը ներկայացնում է յոթ պատգամավորներից բաղկացած նույնանուն խմբակցությունը։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: