478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն անկեղծորեն ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ. արտգործնախարար
11:37
09 Սեպտեմբերի 2008

Հայաստանն անկեղծորեն ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին ներկա գտնվելու նպատակով Երևան ժամանած թուրքական մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի նախագահների ու արտգործնախարարների հանդիպումներից հետո հայկական կողմի մոտ տպավորություն է ստեղծվել, որ նույն ցանկությունն ունեն նաև Թուրքիայի ղեկավարները:

Նալբանդյանը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցը Հայաստանը բնութագրել է որպես պատմական այցելություն, որը կարող է լուրջ խթան լինել երկկողմ հարաբերությունների կարգավորման համար, ինչն իր հերթին կնպաստի  տարածաշրջանում վստահության, կայունության, անվտանգության և համագործակցության հաստատմանը: 

Վերլուծելով Հայաստան Թուրքիայի նախագահի այցի միջազգային արձագանքները՝ ՀՀ արտգործնախարարն ասել է, որ երկու երկրների նախագահների հանդիպումը  բևեռել էր միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը և այն դարձել էր միջազգային լրատվության թիվ մեկ լուրը, իսկ դիվանագիտական բառապաշարի մեջ մտավ «ֆուտբոլային դիվանագիտություն» հասկացությունը:  

Հանդիպման վերջում, շնորհակալություն հայտնելով թուրք հեղինակավոր լրագրողներին, Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ նրանց հարցերը, ինչպես նաև նախկինում հրապարակված հոդվածները դրական են լուսաբանել Հայաստանի նախագահի հրավերը և նպաստել այցի իրականացմանը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Թուրք լրագորղներն, իրենց հերթին, շնորհակալություն են հայտնել ջերմ և անմիջական զրույցի համար՝ հավաստիացնելով, որ շարունակելու են հայ և թուրք ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների հաստատմանն ուղղված իրենց ջանքերը:

Գյուլը Երևանում էր գտնվում շաբաթ օրը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով՝ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների միջև հանդիպմանը ներկա գտնվելու նպատակով։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա 2009 թ.-ի հոկտեմբերի 14-ին։

Հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, երկու երկրների միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: