483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ իշխող Հանրապետական կուսակցության խորհուրդը սեպտեմբերի 16-ին կքննարկի խորհրդարանի ղեկավարի փոփոխման հարցը. խոսնակ
19:17
08 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  ՀՀ իշխող Հանրապետական կուսակցության խորհուրդը սեպտեմբերի 16-ին կքննարկի ԱԺ նախագահի փոփոխման հարցը, երկուշաբթի ասաց խոսնակ Տիգրան Թորոսյանը։

ՀՀԿ գործադիր մարմինը շաբաթ որոշում է ընդունել Թորոսյանի՝ խորհրդարանի խոսնակի պաշտոնում մնալը ոչ նպատակահարմար համարելու մասին՝ հավանություն տալով ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ խորհրդարանի պատգամավոր, նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանի թեկնածությանը։

«Ես այսօր այդ կապակցությամբ մեկնաբանություններ չեմ ցանկանում անել, քանի որ որոշումը պետք է հաստատվի կուսակցության խորհրդի կողմից։ Դա է պահանջում կանոնադրությունը։ Գործադիր մարմինը կարող է որոշում առաջարկել, և մեր կանոնադրության համաձայն գործադիր մարմնի որոշումը հաստատվում է խորհրդի կողմից։ Այնպես որ, մինչ այդ ընթացակարգը իմաստ չունի մեկնաբանել որևէ բան»,- ասաց Թորոսյանը։  

Նրա խոսքերով, իր դիրքորոշումն ինքն արտահայտել է գործադիր մարմնի նիստի ժամանակ։ Ընդ որում Թորոսյանը չմեկնաբանեց իր հետագա կարիերային վերաբերող տարբեր լուրերը՝ նշելով, որ լրագրողների բոլոր հարցերին կպատասխանի խորհրդի նիստից հետո։

«Մենք միասին աշխատել ենք 9 տարի, և դուք տեսել եք, որ ես համբերատար եմ։ Այդ համբերատարությունը թույլ կտա ինձ սպասել խորհրդի որոշմանը»,- ասաց Թորոսյանը։

Պատասխանելով այն հարցին, թե նա ինչպես կզգա իրեն սովորական պատգամավորի աթոռին, խոսնակն ասաց, որ 1999 թ.-ին, երբ նա եկավ խորհրդարան, իրեն նախարարի պաշտոն առաջարկեցին, սակայն ինքը հրաժարվեց և որոշ ժամանակ, մինչև փոխխոսնակ ընտրվելը շարքային պատգամավոր էր և բոլորովին վատ չէր զգում։

Լուրերն այն մասին, թե Հովիկ Աբրահամյանը նշանակվելու է խորհրդարանի նախագահ, արդեն մի քանի ամիս շարունակ արծարծվում էր հայկական մամուլում, իսկ ՀՀ ԱԺ գործող խոսնակ Տիգրան Թորոսյանը պարբերաբար հերքում էր մամուլում հայտնված՝ իր պաշտոնից հեռանալու մասին լուրը։

Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը զբաղեցրել է իր եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի պատգամավորական աթոռը, ով ամռան սկզբին հրաժարվել էր պատգամավորական մանդատից՝ իր հրաժարականը հիմնավորելով այն պատճառաբանությամբ, թե ցանկանում է ղեկավարել Արտաշատի գինու գործարանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։