486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
Սեպտեմբերի 26-ին Երևանում կկայանա Իգոր Բուտմանի ջազ-քառյակի տոնական համերգը
18:56
08 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Սեպտեմբերի 26-ին Երևանում կկայանա Իգոր Բուտմանի ջազ-քառյակի տոնական համերգը, հայտնեց «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը։

«Բուտմանը Երևան է ժամանում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի հովանավորությամբ, և նրա համերգը մեր նվերն է հայկական ջազի 70-ամյակին և հայկական դրամի 15-ամյակին, ու ես հույս ունեմ, որ այն դուր կգա երևանցիներին»,- երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտնեց Օվսյաննիկովը։

Նրա խոսքերով, բացի այդ,  աշնանը բանկն ավանդական աջակցություն կցուցաբերի «Կարեն Շահգելդյանը հրավիրում է ընկերներին» Արվեստի միջազգային փառատոնին, այս տարի կշարունակվեն դասական երաժշտության նրա համերգները Հայաստանում։

Նա նշեց նաև, որ բանկը հովանավորչական մասնակցություն կունենա նաև մի շարք այլ նախագծերում։

«Մենք նախատեսում ենք ամանորին անակնկալ մատուցել երևանցիներին, սակայն ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես կավարտվի տարին»,- ասաց Օվսյաննիկովն, ընգծելով, որ ժամանակից շուտ չի ցանկանում բացել գաղտնիքը։

Նա նշեց նաև բանկի հնարավոր մասնակցությունը սպորտի ոլորտում, ասելով, որ դա, հավանաբար, կվերաբերի մանկական սպորտի աջակցությանը։

Բուտմանի ջազ-քառյակի համերգը կկայանա Ա. Խաչատրյանի անվան Մեծ համերգասրահում «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի  հետ համատեղ և Կենտրոնական բանկի ու ՀՀ մշակույթի նախարարության մասնակցությամբ։

2008թ. առաջին կիսամյակում բանկի հովանավորությամբ Հայաստան հյուրախաղերով այցելեց «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» մոսկովյան թատրոնը, 2008-2009թթ. նոր ուսումնական տարեսկզբի կապակցությամբ բանկը ամանորին ՌԴ Պաշտպանության նախարարության թիվ 21 միջնակարգ հանրակրթական դպրոցին նվիրաբերեց նորագույն համակարգչային տեխնիկայի հավաքածու։

Բացի այդ, «ՎՏԲ-Հայաստան բանկը» մշտական հիմքերով աջակցություն է ցուցաբերում Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնին։

«ՎՏԲ բանկ» ՓԲԸ-ն (մինչև 2006-ի հունիսի 20-ը «Հայխնայբանկ» ՓԲԸ) ՎՏԲ խմբի մասնակից դարձավ 2004-ի ապրիլին։ Ներկայում ՎՏԲ բանկը «ՎՏԲ- Հայաստան բանկի» 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: