480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանի գիտության և կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արմեն Աշոտյանը
17:47
08 Սեպտեմբերի 2008

Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը երկուշաբթի խորհրդարանի նիստում ձայների մեծամասնությամբ ընտրվեց Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ։

Հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ Հայաստանի ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ էր նշանակվել Հրանուշ Հակոբյանը։

Արմեն Աշոտյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին վստահության համար և շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, ովքեր իրեն գիտելիք են տվել, ինչը թույլ է տվել հավակնել հանձնաժողովի նախագահի պաշտոնին։

Նա նշեց, որ հանձնաժողովի առջև ծառացած են մի շարք խնդիրներ, որոնք անհրաժեշտ կլինի լուծել համատեղ ուժերով։

Արմեն Աշոտյանը ծնվել է 1975 թ. հուլիսի 25-ին Երևան քաղաքում: 1998թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը:

2000 թ. ավարտել է ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրան «Դատական բժշկությունե մասնագիտությամբ:

2005 թ. ավարտել է ԵԽ առընթեր Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը:

1999-2003 թթ. եղել է ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ: 2002-2005 թթ. աշխատել է ԵՊԲՀ ռեկտորի օգնական: 2005 թ. աշխատում է ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական: 2003 թ. աշխատում է ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնում ասիստենտ:

2003-2005 թ. եղել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ:

2005-2007 թթ. եղել է ՀՀ Ազգային Ժողովի երրորդ գումարման պատգամավոր, Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀԿ խմբակցության անդամ է:

2007 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ՀՀԿ խմբակցության անդամ է: 2002 թ. ՀՀԿ անդամ է:

2005 թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:

Բժշկական գիտությունների թեկնածու է: Երկու տասնյակ գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ: 2004 թ. լույս է տեսել Ա.Աշոտյանի բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։