480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+21
Եղանակը Երևանում
Հայ
«ՎՏԲ- Հայաստան բանկը» հիմնական ցուցանիշներով Հայաստանի երեք խոշորագույն բանկերի թվում է. Օվսյաննիկով
17:27
08 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  «ՎՏԲ-Հայաստան բանկը» հիմնական ցուցանիշներով Հայաստանի երեք խոշորագույն բանկերի թվում է, հայտնեց «ՎՏԲ-Հայաստան բանկի» գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը։

«Դա տեղի է ունեցել բանկի երեք հիմնական ցուցանիշների հաշվին՝ ընդհանուր պարտավորություններ, հաճախորդներից միջոցների ներգրավում և ակտիվների մեծացում»,- ասաց բանկիրը։   

Նրա խոսքերով, մասնավորապես բանկի ընդհանուր պարտավորությունները 2008 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել են շուրջ 92 մլրդ դրամ կամ շուրջ 305,5 մլն դոլար, հաճախորդներից միջոցների ներգրավումը՝ շուրջ 39 մլրդ դրամ կամ 129,9 մլն դոլար, իսկ ակտիվները՝ շուրջ 114 մլրդ դրամ կամ 378,6 մլն դոլար։   

Ընդ որում նա ընդգծեց, որ ակտիվներով բանկը Հայաստանի բանկային համակարգում զբաղեցնում է առաջին տեղը։

«Մեր կողմից ձեռք բերված արդյունքները 2008 թ.-ի առաջին կիսամյակի տվյալներով բավականին զգալի են և լիովին արտացոլում է բանկի ամուր դիրքը երկրի ֆինանսական շուկայում»,- ասաց Օվսյաննիկովը երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշեց, որ բանկային ցուցանիշների զգալի աճը պայմանավորված է վարկային փաթեթի շարունակական աճով, ինչպես նաև Երևանում մասնաճյուղային ցանցի արդիականացմամբ ու երկրով մեկ սփռված ցանցի զարգացմամբ։

Օվսյաննիկովը հայտնեց, որ բանկը նաև պասիվ բազա է աճեցրել։

«Կարգի բերելով Երևանում մեր մասնաճյուղային ցանցը՝ մենք սկսեցինք ավելի շատ ուշադրություն հատկացնել հաճախորդների սպասարկման որակին, բանկում մատուցված ծառայությունների շարքի ընդլայնմանը, որպեսզի հաճախորդները հասկանան, որ մենք ռուսական պետական բանկի մի մասն ենք,  այդ իսկ պատճառով լրջությունն ու սպասարկման որակը մեզ համար ամենակարևոր նշանակությունն ունեն»,- ասաց Օվսյաննիկովը։    

Նա նաև նշեց, որ բանկում կատարելագործվել է կորպորատիվ կառավարման համակարգը, մշակվել և ներդրվել է խթանման համակարգ, բարձրացվել է բիզնեսի զարգացման, աշխատակազմին ուսուցանելու ու աշխատանքի համար պատասխանատու ստորաբաժանումների դերն ու պատասխանատվությունը, ՎՏԲ ապրանքանիշի առաջընթացը Հայաստանի շրջաններում։   

Բանկիրը նշեց, որ այսօր Հայաստանի տնտեսության արագ զարգացման փուլում բանկը երկարաժամկետ աճի հիմք է ստեղծում։ «Մեր առաջիկա նպատակն է բիզնես ցուցանիշներով ամրագրվել Հայաստանի բանկերի առաջին եռյակում, ջանքեր գործադրել բանկը միանձնյա առաջատար դարձնելու համար և հեռանկարում մինչև 2010թ.-ը լիովին իրականացնել բիզնես ռազմավարության հաստատված ծրագիրը»,- ասաց Օվսյաննիկովը։   

«ՎՏԲ բանկ» ՓԲԸ-ն (մինչև 2006-ի հունիսի 20-ը «Հայխնայբանկ» ՓԲԸ) ՎՏԲ խմբի մասնակից դարձավ 2004-ի ապրիլին։ Ներկայում ՎՏԲ բանկը «ՎՏԲ- Հայաստան բանկի» 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է։

Հայկական բանկի մարզային ցանցը ներկայում վաճառքի 80 կետ ունի երկրի բոլոր շրջաններում։ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը 2008-ի հուլիսին ՎՏԲ-Հայաստան բանկ  ՓԲԸ-ին շնորհել է էմիտենտի կարճաժամկետ վարկանիշ «B» և էմիտենտի երկարաժամկետ վարկանիշ «BB+»։ Երկարաժամկետի կանխատեսումը «կայուն» է։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: