478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ խոսնակի փոփոխության որոշումը գործող Հանրապետական կուսակցության իրավունքն է. պատգամավոր
15:30
08 Սեպտեմբերի 2008

Պատգամավոր Հովիկ Աբրահամյանի առաջադրումը  Հայաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում Հանրապետական կուսակցության իրավունքն է, գտնում է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։

Շաբաթ օրը ՀՀԿ գործադիր մարմինը, առաջնորդվելով կուսակցության կանոնադրությամբ և քննարկելով Տիգրան Թորոսյանի՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը, որոշում ընդունեց Թորոսյանի հետագա պաշտոնավարումը համարել ոչ նպատակահարմար։ Այդ ժամանակ էլ ՀՀԿ-ն առաջարկեց նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը խորհրդարանի խոսնակի պաշտոնում։

«Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքնուրույն է որոշումներ ընդունում։ ՀՀԿ-ն նման որոշում ընդունեց, քանի որ այդ պաշտոնը նրան է ամրագրված։ Մեզ համար ՀՀԿ որոշումն ընդունելի է»,- երկուշաբթի ասաց նա լրագրողներին։

Նա ընդգծեց, որ ինքը խորհրդարանական հանձնաժողովի նախագահ է, և եթե «Օրինաց երկիրը» որոշում ընդուներ հանձնաժողովի ղեկավարի փոփոխման մասին, ապա նա, բնականաբար, հրաժարական կտար։

«Ես նոր մոտեցումների, նորարարությունների  կողմնակից եմ։ Խորհրդարանի նախագահի և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնները հավերժական չեն լինում»,- հավելեց նա։

Մարգարյանը նաև բարձր գնահատեց Հովիկ Աբրահամյանի գործունեությունը տարածքային կառավարման նախարարի պաշտոնում։ Պատգամավորը նկատեց, որ օրենսդիր մարմինն օրգանապես կապված է գործնական գործունեության հետ, իսկ բոլոր օրենքները ստեղծված են տարածաշրջանների խնդիրների հետազոտման հիման վրա։

«Այս առումով Աբրահամյանի փորձը տարածաշրջաններում խնդիրներ կարգավորող օրենքները կյանքի կոչելու խթան կհանդիսանա»,- գտնում է Մարգարյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: