478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+29
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպական միությունը պատրաստ է ամենայն աջակցություն ցույց տալ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին
14:46
08 Սեպտեմբերի 2008

Եվրոպական միությունը պատրաստ է ամենայն աջակցություն ցույց տալ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:

«Սեմնեբին, բարձր գնահատելով Հայաստանի նախաձեռնությունը ու վճռականությունը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, նշել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է ամենայն աջակցություն ցույց տալ երկու հարևան երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին», - երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին հատուկ ներկայացուցչի խոսքերը ՀՀ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից։

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին ներկայացրել է սեպտեմբերի 6-ի տեղի ունեցած Թուրքիայի նախագահի Հայաստան կատարած այցի արդյունքները։

Նալբանդյանն ասել է, որ հայկական կողմը հաստատակամ է շարունակելու Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված հետևողական քայլերը, որոնց նպատակն է տարածաշրջանում վստահության, կայունության, անվտանգության և համագործակցության հաստատումը:

Նալբանդյանն ու Սեմնեբին քննարկել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերով Երևանում կայանալիք ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով Հայաստան  էր ժամանաել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը։ Թուրքիայի նախագահը մնացել է Երևանում ընդամենը մի քանի ժամ։

Գյուլի այցը հատուկ հետաքրքրություն էր առաջացրել այն բանի պատճառով, որ Հայաստանի և Թուրքկայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։

Թուրքիան մի շարք նախապայմաններ է առաջ քաշում՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։ Բացի այդ, Թուրքիան զբաղեցնում է ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշում ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում։-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: