481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ միացյալ շտաբը գլխավորեց Հայաստանի ներկայացուցիչը
14:40
08 Սեպտեմբերի 2008

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ Հավաքական անվտանգության պայմանագրի   կազմակերպության պետ նշանակվեց Զինված Ուժերի Գլխավոր շտաբի պետ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, հայտնում է ՀԱՊԿ քարտուղարության մամուլի ծառայությունը։

Գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը ՀԱՊԿ ՄՇ պետի պարտականությունները կկատարի ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության ողջ ընթացքում իր հիմնական՝ Զինված Ուժերի Գլխավոր շտաբի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնին  զուգահեռ։

Յուրի Խաչատուրովը ծնվել է 1952թ. մայիսի 1-ին Վրաստանի ԽՍՀ Թեթրի-Ծղարո քաղաքում: 1974-ին ավարտել է Թբիլիսիի հրետանային հրամանատարական ուսումնարանը, 1985-ին՝ Ռազմահրետանային ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետը։

Ծառայել է Սմոլենսկում, Պրիմորիեում, Ուսուրիյսկում։ 1985-ից 1988թթ. ծառայություն է անցել Աֆղանստանում։ 1989-ին նշանակվել է Բելառուսի զինվորական օկրուգի առանձին բրիգադի հրամանատար։

1992թ.-ին ծառայության է անցել Հայաստանի Հանրապետության  Զինված Ուժերում։ Եղել է գնդի հրամանատար, Սահմանապահ զորքերի հրամանատար՝ պաշտպանության նախարարի տեղակալ, առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատար, բանակային կորպուսի հրամանատար։

2000թ.-ին նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում, իսկ 2008թ. ապրիլի 14-ին՝ Զինված Ուժերի Գլխավոր շտաբի պետ՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: