480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հանրահայտ գերմանացի արևելագետ և հայ ժողովրդի հավատարիմ բարեկամ Յոհաննես Լեփսուսի 150-ամյակն է նշվել Երևանում
14:02
08 Սեպտեմբերի 2008

Հանրահայտ գերմանացի արևելագետ, հոգևոր և հասարակական գործիչ Յոհաննես Լեփսիուսի 150-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովն է երկուշաբթի բացվել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում։

«Օսմանյան կայսրության տարածքում 1894-1896 թթ. առաջին զանգվածային ջարդերից հետո հայ ժողովրդին մեծ օգնություն ցուցաբերած միսիոներների թվում Լեփսիուսը հատուկ տեղ է զբաղեցնում», - ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, գիտաժողովի կազմակերպիչ Հայկ Դեմոյանը։

Նրա խոսքերով, գիտաժողովը նպատակ ունի հերթական անգամ անդրադառնալ Լեփսիուսի գործունեությանը։

«Լեփսիուսն այն միսիոներներից է, ովքեր հայ ժողովրդի ցավն իրենց ցավն էին համարում և մեծ ջանքեր են գործադրել՝ այս իրադարձությունների հետևանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով», - ավելացրեց թանգարանի տնօրենը։

Խոսելով հայերի ջարդերի ընթացքում միսիոներների գործունեության մասին՝ Թանգարանի տնօրենն ավելացրեց, որ նման մարդիկ չափազանց շատ են, սակայն նրանց մասին քչերը գիտեն։

«Մեր թանգարանի խնդիրն այն է, որպեսզի յուրաքանչյուր տարի մոռացությունից դուրս բերենք գոնե մեկ-երկու նման անձանց», - ասաց նա։

Միաժամանակ Դեմոյանը նշեց, որ Թանգարանի նախաձեռնությամբ 2008 թ.-ին Հայաստանում հայտարարված է Լեփսիուսի տարի։

Գիտաժողովին բացի հայ պատմաբաններից և մասնագետներից, մասնակցում են նաև գիտնականներ Գերմանիայից, ԱՄՆ-ից և Վիեննայից։

«Լեփսիուսի գործունեության հետազոտությունները շարունակվում են, ի հայտ են գալիս նոր փաստեր», - ասաց Դեմոյանը։

Միաժամանակ նա հույս հայտնեց, որ գիտաժողովին մասնակցող գերմանացի գործընկերները նոր նյութեր կտրամադրեն, որոնք, հնարավոր է, կզարմացնեն ներկաներին։

Գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Յոհաննես Լեփսիուսի թոռը՝ Մարթին Աշկեն իր հերթին ավելացրեց, որ այս օրերին նմանատիպ գիտաժողով է անցկացվում նաև Գերմանիայում։

Միաժամանակ նա նշեց, որ իր պապի գաղափարների հետևորդն է։

«Գերմանիայում գործում է Լեփսիուսի թանգարան, որտեղ հավաքված են նրա գործունեության բազմաթիվ նյութեր։ Մոտ ժամանակներս թանգարանի հիման վրա կստեղծվի ակադեմիա», - տեղեկացրեց Աշկեն՝ ավելացնելով, որ ակադեմիայի բացումը կնպաստի հասարակության շրջանում Լեփսիուսի գաղափարների տարածմանն ու քարոզին։

«Ցեղասպանության թեման մոռացված չէ, և աշխարհը պետք է դատապարտի Թուրքիայի կողմից իրականացրած գործողությունները», - եզրափակեց նա։

1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպել և ծրագրված իրականացրել է երիտթուրքական կառավարությունը։ 1915-1923 թթ.-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը սկզբունքային նշանակություն ունի հայ ժողովրդի համար, քանի որ Ցեղասպանությունն իրականացվել է՝ Հայկական հարցը փակելու նպատակով։

Հայոց ցեղասպանության զոհերը ոչ միայն մարդիկ էին, այլև հոգևոր արժեքները։ 1915-1916թթ.-ին և հաջորդ տարիներին ոչնչացվել են հայկական վանքերում պահվող հազարավոր հայկական ձեռագրեր, ավերվել են հարյուրավոր պատմական և ճարտարապետական հուշարձաններ, պղծվել են ժողովրդի սրբությունները։  Թուրքիայի տարածքում պատմամշակութային հուշարձանների ավերումը, հայ ժողովրդի մշակութային բազմաթիվ արժեքների յուրացումը շարունակվում է առ այսօր։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։